Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Քառյակի ճակատագիրն անորոշ է»

«Քառյակի  ճակատագիրն  անորոշ է»
11.04.2014 | 00:27

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
(«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար)

-Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարեց, թե քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արևմտամետ ուժեր գոյություն չունեն: «Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին»: Սա նշանակում է, որ հայ հանրության գերակշիռ հատվածը ռուսամե՞տ է:
-Նախ՝ Տեր-Պետրոսյանը սխալվում է իր գնահատականներում: Խոսքը ոչ այնքան ռուսամետների ու եվրոպամետների մասին է, որքան այն մարդկանց, որոնք կարծում են, թե բոլորի հետ հարաբերություններ կառուցելու համար Հայաստանը պետք է ունենա ինքնիշխանության բավարար մակարդակ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գործընկերներ ընտրելու հարցում ուղղակի արգելք էր: Անկախ Հայաստանի առաջին նախագահը պիտի մտահոգվեր, թե ինչպես եղավ, որ Հայաստանին արգելվեց ընտրել գործընկերներին: ԵՄ-ի մասին խոսողները կողմնակից են լիիրավ, փոխշահավետ գործընկերության, ոչ թե Եվրոպա մտնելուն, քանի որ ո՛չ մենք ենք պատրաստ Եվրոպա մտնելու, ոչ էլ մեզ են այնտեղ սպասում: Տեր-Պետրոսյանը կեղծ դիսկուս է բացում, ըստ էության, իրեն դասելով եվրասիամետների շարքին:
-Դա ասում է քառյակը ներկայացնող ուժերից մեկի ղեկավարը, որի արտաքին քաղաքական շատ դիրքորոշումներին «Ժառանգությունը» համաձայն չէ: Ի՞նչ եք կարծում, քառյակը համագործակցելու դաշտ հետագայում կունենա՞:
-Թերևս այդ տարբերություններն են պատճառը, որ վարչապետի հրաժարականից հետո առավել մեծ հարցերում համագործակցությունը դեռ չի կայանում: Հստակ չէ, թե ինչ է անելու քառյակը վարչապետի հրաժարականից հետո, և անորոշ է անգամ այդ ձևաչափի ճակատագիրը:
-Այսօր շատ է խոսվում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին: Ո՞ր դեպքում և ի՞նչ պայմաններում եք «Ժառանգությանը» տեսնում կառավարության կազմում:
-Այդ մասին սպառիչ պատասխան տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ամբողջական իշխանափոխությունից և համակարգային փոփոխությունից հետո միայն «Ժառանգությունը» իշխանության մաս կկազմի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ