Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հանդիպումներ` ԲՀԿ-ի «պերճանքի և թշվառության» տիրույթում

Հանդիպումներ` ԲՀԿ-ի «պերճանքի և թշվառության» տիրույթում
12.03.2014 | 15:06

Երեկ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը կայացել է: Ավելի վաղ նույն ձևաչափով հանդիպում էր տեղի ունեցել ՀՅԴ-ականների հետ: Տարբերությունն այն էր, որ եթե ՀՅԴ-ի պարագայում ներկա էր Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը, ՀԱԿ-ի պարագայում` կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր: Երկու դեպքում էլ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի «ռեզիդենցիայում» և գուցե այն ՀԱԿ-ում կամ մեկ այլ չեզոք վայրում կայանալու պարագայում ներկա լիներ և Տեր-Պետրոսյանը: Բացառված չէ: Բայց այս պարագայում արդեն երկրորդական է: Կարևոր է հանգամանքը, թե ինչու են այդ հանդիպումները տեղի ունենում հենց Ծառուկյանի մոտ: Տրամաբանությունը հուշում է, որ եթե Գագիկ Ծառուկյանն այդքան մտահոգված է երկրի խնդիրներով, որ իր խոսքով ` քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտություն է տեսնում, ուրեմն ինքը պետք է հանդիպում խնդրեր ու հյուրընկալվեր այդ կուսակցությունների գրասենյակներում` առաջարկելու համար իր տեսակետները: ՈՒ այստեղ հարց է առաջանում` այդ պարագայում Ծառուկյանը որքանո՞վ իրեն հարմար կզգար հյուրընկալվողի դերում և ի՞նչ հետևանքներ կունենար դա իր համար վերևների հետ հարաբերություններում:

Մի կարևոր հանգամանք ևս: Հանդիպման ժամանակ Ծառուկյանը խոսել է ժողովրդի վիճակից, աղքատությունից, բայց ոչ մի խոսք չի հնչել երկրում տեղի ունեցող ապօրինությունների, օրենքների չգործելու, դատական համակարգի անկատարության և, առհասարակ, ժողովրդավարության դեֆիցիտի մասին: Ծառուկյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա երկրի համար թիվ մեկ անհրաժեշտությունը համարում է աղքատության վերացումը, որը, ստացվում է, բավարար է առկա խնդիրները լուծելու, երկրի զարգացում ապահովելու տեսանկյունից: Պարզ ասած` Հայաստանում փոր կշտացնելու հարց պետք է լուծել, ինչը անում է նույն Ծառուկյանը` ընտրությունից ընտրություն մի փոր հացի դիմաց քվե գնելով: Լավ մոտեցում է, խոսք չկա: Այստեղ էլ հաջորդ հարցն է ծագում` ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը համաձա՞յն են այս մոտեցման հետ:
Եվ մի վերջին նկատառում` որպես վերջաբան: Երեկվա հանդիպման սկզբում Ծառուկյանն ասել է, թե մի քանի «դատարկ» մարդիկ, ովքեր «իրենցից ոչինչ չեն ներկայացնում», «ծանր են տանում» այդ հանդիպումները, իսկ Լևոն Զուրաբյանի կարծիքով «շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան» հանդիպման փաստից: Նկատենք, որ պաշտոնական ձևաչափով քննարկումների ժամանակ հնչած նման խոսքերը պարզապես ծիծաղ են առաջացնում: Սա նմանվում է երկու մանկամիտ սիրահարների նշանադրության, ովքեր մտածում են ոչ թե իրենց կապի հետևանքների, այլ պարզապես իրենց երևակայությամբ իրենց միությունը չուզողներին «ճաքացնելու» մասին: Սպասենք ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ