Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ինքս ինձ չեմ խանգարում, աշխատում եմ ինձ վրա ու փորձում ինձ կատարելագործել»

«Ինքս ինձ չեմ խանգարում, աշխատում եմ  ինձ վրա ու փորձում ինձ կատարելագործել»
06.03.2014 | 23:43

ԱՐՓԻՆԵ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ի՞նչ է սիրում օրիորդ Արփինեն Մարտի 8-ին ստանալ:
-Հատուկ նախընտրություններ ես չունեմ. այն, ինչ տվյալ պահին կվկայի նվեր տվողի ուշադրության մասին:
-Չկա՜ն երազանքներ:
-Կա՛ն, պարզապես իրատեսության շրջանակներում են:
-Թե՞ բոլորն էլ արդեն կատարվել են:
-Ոչ, ո՛չ բոլորը:
-Ազնիվ-ազնիվ եղեք ինձ հետ, օրիորդ Արփինե, որո՞նք չեն կատարվել:
-Ազնիվ-ազնիվ եմ Ձեզ հետ, տիկին Կարմեն, սակայն ազնվությունը չի ենթադրում ամբողջովին անկեղծություն` անձնական հարցերում:
-Դա վերաբերում է նյութաշխարհի՞ն, ոգեղենի՞ն։ Ինչի՞ն:
-Ոգեղենի՛ն:
-Դուք հավատացյա՞լ եք:
-Ո՜չ: Հավատացյալ, բառի այն իմաստով, որն ընդունված է հայ իրականության մեջ, ո՛չ: Ես հավատում եմ Աստծում։ Այդքա՛նը:
-Դուք աղոթո՞ղ տեսակ եք:
-Ե՞ս… Աղոթում եմ Աստծուն, այո:
-Ինչի՞ համար:
-Դա պետք է միայն Աստված իմանա:
-Չկա բան, որ հայտնի չդառնա: Կատարո՞ւմ է Ձեր խնդրածը Աստված:
-Կարծում եմ` մինչ այս պահը ես Աստծուց բողոքելու խնդիր և այդպիսի հոգեվիճակ չունեմ:
-Գիտեք, Արփինե, Աստված ասում է` ես ձեզ ծեծեցի, դուք ցավ չառաք, ես ձեզ պատժեցի, դուք դա ձեզ վրա չառաք։ Դուք ո՞ր տեսակն եք` ծեծվող ու դաս առնո՞ղ, թե՞…
-Ծեծվող ու դաս առնող:
-Շա՞տ է ծեծել կյանքը Ձեզ:
-Այնքան, որ բավականաչափ հասունանամ առածս դասերից:
-Լա՜ց եք եղել:
-Շատ հաճախ` այո:
-Էդ «պատերազմից» դուրս եք եկել մաքրվա՞ծ, թե՞ հաղթած:
-Երբեմն` մաքրված, երբեմն` հաղթած:
-Դուք երջանի՞կ կին եք:
-Ես ինձ երջանիկ եմ համարում:
-Ձեզ տղամարդի՞կ են երջանկացնում, թե՞ ինքներդ Ձեր ներսում ունեք այդ գեներացիան և ինքնաբավ եք:
-Ես ինձ ինքնաբավ եմ համարում, լրացուցիչ պատճառներ և ազդակներ չեմ փնտրում երջանիկ լինելու համար։ Բոլորը կամ ինչ-որ մարդիկ ու հանգամանքներ կարող են առիթ լինել երջանիկ լինելու համար, բայց ո՛չ ամենևին պատճառ:
-Իսկ երբևէ հանդիպե՞լ եք Ձեր երազանքների տղամարդուն:
-Եթե հանդիպած լինեի, թերևս, արդեն ամուսնացած կլինեի:
-Ոչ միշտ են ամուսնությունները երազանքի տղամարդու հետ լինում, եթե ոչ հակառակը:
-Գիտեմ: Բայց ես չեմ հանդիպել այն տղամարդուն, որի հետ չեմ կարողացել ամուսնանալ, դրա համար էլ դեռ հանդիպելու եմ իմ երազանքի տղամարդուն, որի հետ, հուսով եմ, կամուսնանամ:
-Իսկ կա՞ն երազանքի տղամարդիկ ընդհանրապես, թե՞ նրանք միայն գրքերում են ու կինոներում, իսկ իրական կյանքում կաղ, քաչալ, քոռ և տկար են անչափ:
-Երազանքի տղամարդիկ ձևավորվում են յուրաքանչյուրիս արժեքային համակարգին համապատասխան:
-Թվեք այդ արժեքային չափորոշիչները` ըստ Ձեզ, կամ առաջնահերթները, որոնք կերտում են երազանքի մարդուն:
-Չկան չափորոշիչներ, կա զգացողություն` սա ինքն է, և եթե դա լինի, Դուք անպայման դրա մասին կիմանաք:
-Իսկ եթե չհանդիպե՞ք:
-Այդ մասին ևս կիմանաք:
-Իմ իմանալը` հե՛չ. որ չհանդիպեք, Ձեզ դժբա՞խտ կզգաք:
-Չե՜մ սիրում «եթե»-ներով նախադասությունները:
-Ձեզ շա՞տ են նախանձում կանայք. ասում են` սրընթաց կարիերա, գեղեցկություն, հաջողություններ…
-Կանանց հարցրեք:
-Իսկ եղե՞լ է, որ հասկանաք, որ ինքներդ Ձեզ խանգարում եք։ Հասե՞լ եք երբևէ այդ փիլիսոփայությանը:
-Ինքս ինձ չեմ խանգարում, բայց աշխատում եմ ինձ վրա ու փորձում ինձ կատարելագործել:
-Դիալեկտիկան ասում է՝ չկա կատարելագործում, եթե ինքդ քեզ չես «խանգարում», եթե քո ներքին մարդու հետ չես պատերազմում:
-Եթե ասում եմ` կատարելագործվում եմ, նշանակում է` իմ մեջ թերություններ կան, որ խանգարում են:
-Ի՞նչն եք ամենաշատն ատում մարդկանց մեջ:
-Սուտը:
-Շա՞տ են խաբել Ձեզ:
-Ո՛չ:
-Շնորհավոր Մարտի 8:
-Շնորհավոր Մարտի 8:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ