Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Միայն աշխատավարձի հույսով բնակարան ձեռք բերելը դժվար կլինի»

«Միայն աշխատավարձի  հույսով բնակարան ձեռք բերելը դժվար կլինի»
21.02.2014 | 00:15

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

(քաղծառայության խորհրդի ղեկավար)

-Կառավարությունը նոր ծրագիր է սկսել` մատչելի բնակարան պետական ծառայողներին: Ի՞նչ եք կարծում, այսօրվա պետծառայողն իր աշխատավարձով կարո՞ղ է ձեռք բերել նման բնակարան:
-Մենք այդ առնչությամբ ծառայողների շրջանում հարցումներ ենք անցկացրել: Մեծ թվով մարդիկ նման ցանկություն հայտնել էին, ավելին, իրենց պատկերացրած չափանիշներով հայտեր էին լրացրել: Իհարկե, միայն աշխատավարձի հույսով բնակարան ձեռք բերելը, կարծում եմ, դժվար կլինի այսօրվա քաղծառայողների համար, բայց, քանի որ հունիսից լինելու է աշխատավարձի աճ, այն ժամանակ, կարծում եմ, նաև հիպոթեքային վարկավորմամբ, շատ մատչելի պայմաններ են ստեղծվելու:
-Որքա՞ն է մատչելի, երբ հաշվարկները ցույց են տալիս, որ հիպոթեքային ու շուկայական գներն այնքան էլ չեն տարբերվում:
-Բայց պիտի հաշվի առնել, որ այդ բնակարանները գրեթե ամբողջական տեսքով են տրամադրվելու, բացի կահույքից, գույքից: Իսկ այսօր մեր շուկայում առաջարկվող բնակարաններն ավարտուն չեն, միայն պատերն են «կանգնեցված»: Տարբերությունը շատ մեծ է, որովհետև հարակից աշխատանքները շատ ավելի թանկ են, իսկ այս դեպքում բնակարանը պատրաստի վիճակում են տրամադրում:
-Տեսակետ կա, որ այդ բնակարանները որոշ պաշտոնյաներ «փաթեթով» գնելու են` հետագայում իրենց ցանկացած գնով վաճառելու համար:
-Դրա իմաստը չկա, որովհետև պետծառայողներն իրենք են նման ցանկություն հայտնել:
-Ձեր հարցումներով` քանի՞ պետծառայող է նման ցանկություն հայտնել:
-Եթե չեմ սխալվում` շուրջ 3000, բայց առաջին ծրագիրն ավելի փոքր ծավալով կսկսվի, որովհետև ամբողջը միանգամից հնարավոր չէ ապահովել: Առաջիկայում կամփոփվի, թե քանի հանրային ծառայող կներգրավվի սկզբնական փուլում:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ