Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«ՈՒմ նկատմամբ որ «անվայել արարք եմ դրսևորել», երկումետրանոց բոյ ուներ ու երբ մտնում էր իմ առանձնասենյակ, որպես կանոն, գլուխը լինում էր դռան բռնակից ցածր»

«ՈՒմ նկատմամբ որ «անվայել արարք եմ դրսևորել»,  երկումետրանոց բոյ ուներ ու երբ մտնում էր իմ առանձնասենյակ,  որպես կանոն, գլուխը լինում էր դռան բռնակից ցածր»
14.02.2014 | 01:47

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատանքը վերջերս տեղի ունեցած որոշ դեպքերից հետո կարելի է գնահատել... Իսկ եթե ավելի հակիրճ, պիտի արձանագրենք` Հայաստանն այսօր չի կարող անվտանգ երկիր համարվել: Փաստենք ավելին. կայքերից մեկն օրերս տեղեկացնում էր, թե արդեն երկու ամիս է` ադրբեջանցիները Հայաստանի բոլոր քաղաքացիների VivaCell և Orange բջջային հեռախոսահամարները, երկրի բնակչության գրանցման ողջ բազան, բոլոր ավտոմեքենաների տվյալները, անձնագրերի տվյալները յուրացրել են: Բայց սա դեռ ամենը չէ. վերջերս համացանցն ալեկոծվեց մայրաքաղաքի սրտում արված «գորշ գայլերի» երկու ներկայացուցչի լուսանկարներից:

Այժմ հարց, որ հնչում է ճիշտ տեղին ու ժամանակին. ինչո՞վ է զբաղված Հայաստան երկրի ԱԱԾ-ն: Հավանաբար, փետրվարի 13-ին «մի խումբ աշխատակիցների» տարածած հայտարարության տեքստի վրա տքնելով: Բացենք փակագծերը. ԱԱԾ «մի խումբ» աշխատակիցներ (համենայն դեպս այդպես են ներկայացել) ընդարձակ պասկվիլով անդրադարձել են իրենց նախկին գործընկերոջ` Գուրգեն Եղիազարյանի ավելի քան տասնութ տարվա վաղեմություն ունեցող աշխատանքային գործունեությանը և մի շարք ժամանակավրեպ (իմա` ո՛չ տեղին ու ժամանակին) «բացահայտումներ» արել նրա աշխատանքային կենսագրությունից: Նախկին ծպտյալ ենթակաների «գաղտնազերծումների» մասին որոշ պարզաբանումներ տվեց հարձակման թիրախ դարձած գործիչը` ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ։
«Եթե իրականում կա այդ խումբը և բաղկացած չէ մեկ-երկու ստահակից, ապա նախ և առաջ պարտավոր էր զբաղվել գործով, որ մի խայտառակությունից հետո հաջորդը չգրանցվեր,- ասաց մեր զրուցակիցը` անցնելով հայտարարությունում իր հասցեին տրված որակումներին։- Այնտեղ նշված են իմ, մյուսն էլ` երջանկահիշատակ Վլադիմիր Սարգսյանի անունները: Ի դեպ, շատ տեղին է նշել. երբ նստած էի ԱԱԾ շենքում, մարդը, որին ես իբր վատություն եմ արել, երկու անգամ հանդիպել է ինձ ու առաջարկել իր օգնությունը»: Իսկ հայտարարության հեղինակները նշում են, թե Վլադիմիր Սարգսյանը Գուրգեն Եղիազարյանի «անբարո վարքի» պատճառով հեռացել է աշխատանքից:
«Որ այս խումբը իրոք դիագնոզ չունենար, ուղղակի աշխատող լիներ, ապա «գորշ գայլ» Հաքան Օքթայը տասը տարի շարունակ չէր գնա-գա Հայաստան, ու բանը չէր հասնի երկրի վարչապետի հետ նկարվելուն, Ծաղկաձորում սեմինար անցկացնելուն: Ինչի՞ մասին ենք խոսում: Սա էլ հո ընդդիմադիրին հետևել կամ շառով տալ ու նստեցնել չէ՞: Սա աշխատանք է, որ պիտի արվեր: Քանի այդ մարդը ղեկավարում է այդ կառույցը, ԱԱԾ-ն միտված է մեկ բանի` ամուր պահել Սերժ Սարգսյանի աթոռը: Լավ կլիներ էդ անանունների խումբը զբաղվեր, որ հերոինի նման խմբաքանակը` 200 մլն դոլար արժողությամբ, մեր երկիր չմտներ: Եթե հերոինի պատմությունը լավ սերտած լինեին, Հայաստանը չէին սարքի տոննաներով հերոինի տարանցիկ երկիր: Ես կասկածում եմ, թե դա առաջին և վերջին առգրավումն էր մաքսայինի կողմից: Այ, եթե անվտանգություն ունենայինք, ամեն ինչ կպարզեր»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ պիտի բռնեին կամ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնեին ու պարզեին, թե հիշյալ թմրանյութն ում է հասցեագրված:
Անդրադառնալով հայտարարության մեջ նշված հետևյալ որակմանը` «կարգադրել է բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսավարողների ինքնությունը», Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, թե պատրաստ է այդ տողերի տակ ստորագրելու և ներողություն խնդրելու անանուն «մի խմբից», եթե 1994-ի հունվարից մինչև 1995-ի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում այդպիսի գոնե մի փաստ հրապարակեն: «Եթե 1994-1995 թթ. օլիգարխներից կամ հաջողված բիզնեսմեններից մեկի անունը հրապարակեն, որը եղել է իմ առանձնասենյակում, էլի այս ամենի տակ կստորագրեմ: Էս խումբն ինձ հիշեցնում է 37-ի տականքներին, որ ուզում էին ինչ-որ մեկին վարկաբեկել, տակը ստորագրում էին` մի խումբ բոլշևիկներ: Կարծում եմ, այդ «մի խումբը» պարփակված է մեկ անձի մեջ»,- նշեց Եղիազարյանը և անցնելով մյուս մեղադրանքին, թե օգտվել է «գուշակի» ծառայությունից, վկայակոչեց հետաքրքիր մի դիպված, նախապես խմբագրելով պասկվիլ-հայտարարությունը, որ խոսքը ոչ թե գուշակի, այլ պայծառատեսի մասին է: ԱԱԾ-ի «մի խումբ» աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանն առաջարկեց ուշադիր հետևել ռուսական հեռուստաալիքներով, CNN-ով և այլ հանրահայտ լրատվամիջոցներով ցուցադրվող հաղորդաշարերին, որոնցում մանրամասն ներկայացվում է, թե ՌԴ կամ որևէ այլ հզոր երկրի գաղտնի ծառայություններն ինչպես ու ինչ խորությամբ են աշխատում պայծառատեսների հետ և թե որքան է այդ համագործակցության ՕԳԳ-ն։ Որպես օրինակ նա նշեց, որ ԱՄՆ-ում գործող հատուկ ծառայություններին կից վարչություններից մեկը պայծառատեսների վրա տարեկան ծախսում է 270 մլն դոլար: Հստակեցնող հարցին, թե ինքն ընդունե՞լ է «մի խմբի» հիշատակած պայծառատեսին, զրուցակիցս փաստեց` այո, ու հավելեց, որ այդ կինը զգուշացրել է, թե ատոմակայանը վտանգված է ու մարդիկ կարող են տուժել: Ի դեպ, ատոմակայանի համապատասխան աշխատակիցը ևս հաստատել է պայծառատեսի վկայակոչած մանրամասները։
«Գուրգեն Եղիազարյանն ունակ էր ափերից դուրս գալ և անվայել վարք դրսևորել»,- ասված է հայտարարությունում։ «Էդ խմբի հանդեպ երբևէ «անվայել վարք» չեմ դրսևորել,- մանրամասնում է պարոն Եղիազարյանը։- Իսկ ում նկատմամբ, որ «անվայել արարք եմ դրսևորել», երկումետրանոց բոյ ուներ ու երբ մտնում էր իմ առանձնասենյակ, որպես կանոն, գլուխը լինում էր դռան բռնակից ցածր: Ես նրան զգուշացրել եմ, որ նման պահելաձևը ստորության հակված լինելու նշան է ու ասել եմ` ուշ թե շուտ իմ նկատմամբ դու ստորություն ես անելու: Երբ ես դուրս եկա, էս Գորիկին հաջողվեց երկու-երեք ամսում գեներալի կոչում ստանալ: Էս կիսահետախույզ Գորիկին ասեմ` հազվադեպ է եղել, որ իմ արածի համար փոշմանեմ, բայց մի բանի համար հաստատ փոշմանել եմ։ Փոշմանել եմ, որ Հաջինազ Աբուի խնդրանքով ես նրան պահել եմ համակարգում»:
Վերհիշելով, թե կալանավորված ժամանակ իր հետ ինչպես են վարվել, Գուրգեն Եղիազարյանը պատմեց. «Իրենց կարծիքով ուզում էին ինձ կոտրել, ինչը անհնար է, Աբովյանից ինձ ձեռնաշղթաներով բերեցին և ոտքով բարձրացրին երեք հարկ, հետո իջեցրին: Դա բավական չէր: Էս լրտեսության Մատա Հարին օպերացիա էր կազմակերպել, թե ինձ ինչպես պետք է դիմավորեն մեկուսարանում: Ինչ կազմակերպողը, ինչ դիմավորողը` նույն որակի մարդիկ էին: Տարբեր ստորությունների դիմեցին: Ես սրանց վրա սևեռվում եմ այն ժամանակ, երբ տեսնում եմ, որ ինձ հետապնդում են»: Ի դեպ, Եղիազարյանը փաստեց, որ իրեն հիմա հետապնդում են: «Կան մի 30-40 ընդդիմադիրներ, որոնց քսանչորս ժամ դիտման տակ են պահում: Հիմա էլ մարտի 1-ի հանրահավաքն է, մի խումբ քերծեների որոշել են բաց թողնել տարբեր ուղղություններով»:
Ամփոփելով ասելիքը, Գուրգեն Եղիազարյանն իր դեմ թխված «ստոր արշավանքը» բացատրեց օրերս ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի` իշխանավորներին արած նկատողությամբ: «Սերժ Սարգսյանն ասել է` ինչո՞ւ եք բերաններդ ջուր առել-նստել, մամուլում ինչ ասես գրվում է անվտանգության, ձեր մասին: Էդ ինչո՞ւ չեք հակադարձում, ճի՞շտ են ասում, թե՞ ես պիտի ասեմ, որ հակադարձեք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ