Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Նախարարի տրամաբանությամբ Հայաստանը կարող ենք կոչել Երևանի հանրապետություն»

«Նախարարի տրամաբանությամբ Հայաստանը կարող ենք կոչել Երևանի հանրապետություն»
03.02.2014 | 10:41

Վերջերս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցում առաջարկով էր հանդես եկել, որն է ` Հայաստանը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Աշոտյանն իր այս միտքը մեկնաբանել էր որպես պահանջատիրությամբ պայմանավորված ցանկություն: 1994-1997թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻՆ հարցրինք, թե որքանո՞վ է տրամաբանական կամ պատճառաբանված Աշոտյանի սույն առաջարկը և ինչպե՞ս վերաբերվենք նախարարի առաջարկությանը: Այն համարենք զգացմունքային միամտությո՞ւն, թե՞ դրա տակ այլ բան կա թաքնված: Ժիրայր Լիպարիտյանը, ում հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես դե facto»-ի վաղվա համարում, ասաց.

-Չգիտեմ, թե նախարարը որքանով է ծանոթ մեր պատմությանը, պատմական ու քաղաքական աշխարհագրությանը: Եթե գնում ենք պահանջատիրության տրամաբանությամբ ու ճանապարհով, հնարավոր չէ այսօրվա Հայաստանը Արևելյան Հայաստան կոչել, որովհետև ՀՀ-ից դուրս են Արևելյան Հայաստանին պատկանող շատ պատմական տարածքներ, ինչպիսին են Ղարաբաղը, Նախիջևանը, Ջավախքը, և այլն: Նախարարի տրամաբանությամբ պետք է վերադառնանք այն ձևակերպմանը, որը Ռամկավար ազատական կուսակցությունը գործածում էր առաջին հանրապետության ժամանակ` այն կոչելով Երևանի Հանրապետություն: ՀՅԴ-ի պահանջատիրությունն առնվազն ունի ներքին տրամաբանություն, նույնիսկ եթե չունի քաղաքական իրապաշտություն։ Կրթության նախարարինը ունի ոչ մեկը, և ոչ էլ մյուսը։
Ինչ վերաբերում է ցեղասպանությամբ պայմանավորված պահանջատիրությանը, եթե այդպես վերանվանելով մեզ կտան Հայաստանի արևմտյան մասը, ես համաձայն եմ: Հայկական հարցի, Հայ Դատի, կամ պահանջատիրության դյուրին, էժան, անարյուն ու բարեկամական լուծում կլիներ՝ մենք մեր հանրապետության անունն ենք փոխում, Թուրքիան գլխի է ընկնում, որ ղալաթ է արել իր աշխարհագրության մեջ ու մեզ տալիս է Արևմտահայաստանը… Բայց նկատենք, որ սա պրիմիտիվիզմ է: Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք հարցին, ընդհանրապես նման առաջարկություն անելուց առաջ պետք է նկատի ունենալ, թե Թուրքիան ինչ կմտածի և հարցին ինչպես կարձագանքի: Չեմ կարծում, թե այս նախարարը այդքան անտեղյակ է, բայց իր համար կարևոր չէ, հավանաբար, թե իր խոսքերն ինչ հետևանքներ կունենան միջազգային առումով: Իր համար, ըստ իս, կարևորն այն է, որ ներկայանա որպես նախագահի թեկնածու, ով հաճելի խոսքեր է ասում ինչ-որ կոնկրետ լսարանի համար: Ես ուրիշ բան չեմ տեսնում այդ նախարարի` ոչ միայն այս, այլև այլ հայտարարությունների մեջ: Ի վերջո, ՀՀԿ կուսակցության փոխնախագահն է, ինչո՞ւ հավակնություններ չունենա: Կարծում եմ, այդ առաջարկն այս տրամաբանությամբ է պայմանավորված:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ