«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՄՆ ՄԶԳ-ն կմեկնարկի գյուղի տնտեսական զարգացման երկու ծրագիր

ԱՄՆ ՄԶԳ-ն կմեկնարկի գյուղի տնտեսական զարգացման երկու ծրագիր
30.01.2014 | 11:37

Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը: PRP և ARDI ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը: Տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կանդրադառնան թիրախային գյուղական համայնքների տնտեսական մարտահրավերներին, կօգնեն նրանց ավելի մրցունակ դառնալ և տեղի բնակչության համար նոր աշխատատեղեր ստեղծել:

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ