Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Եթե չես զբաղվում գիտությամբ, ինչի՞դ է պետք այդ թղթի կտորը»

«Եթե չես զբաղվում գիտությամբ,  ինչի՞դ է պետք այդ թղթի կտորը»
24.01.2014 | 13:57

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (գիտության պետական կոմիտեի նախագահ)

-Ինչպե՞ս եք գնահատում այն միտումը, որ վերջերս շատ պաշտոնյաներ գիտության թեկնածուներ են դառնում։
-Եթե օրենքի տեսանկյունից դիտարկենք, այդտեղ խախտում չկա։ Դուք էլ իրավունք ունեք գիտությամբ զբաղվելու, ես էլ, մյուսներն էլ։
-Գիտության հետ ընդհանրապես կապ չունեցո՞ղն էլ։
-Եթե մարդը չի շարունակելու իր գործունեությունը գիտության ոլորտում, գիտական թեզ պաշտպանելն անիմաստ է։ Ես ֆիզմաթ գիտությունների դոկտոր եմ, բայց գիտության պետական կոմիտեի նախագահ դառնալուց հետո հրապարակեցի գիտաչափության ոլորտին առնչվող յոթ հոդված։
-Իրականում գիտական կոչում ստացած ոչ մի պաշտոնյա չի զբաղվում գիտությամբ, իրենց հարկավոր է միայն այդ «թղթի կտորը»։
-Ժամանակին հանրապետության նախագահն առաջարկեց աստիճանաշնորհման բարեփոխումների հայեցակարգ կազմել, որտեղ պետք է մի կետ լիներ, որ պաշտոնյաները պաշտոնավարման ընթացքում գիտական թեզ պաշտպանելու իրավունք չունեն։ Բարեփոխումների այդ հայեցակարգը կազմեցինք, հուսով եմ՝ առաջիկայում այդ կետը կընդունվի։ Ես, որպես պետական պաշտոնյա, շատ ժամանակ չունեմ, միայն շաբաթ օրերին եմ զբաղվում գիտությամբ։ Մնացած ժամանակ ուղղակի ֆիզիկապես չեմ կարող հոդված կարդալ և այլն, և այլն։ Դրա համար ճիշտ է, որ այդ դրույթը կյանքի կոչվի։ Ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ստացել են այդ թղթի կտորը ու չեն զբաղվել գիտությամբ։ Եթե ստացել ես, ուրեմն բարի եղիր զբաղվել գիտությամբ։ Եթե չես զբաղվում, ինչի՞դ է պետք այդ թուղթը։
-Հավանաբար նման «գիտնականների» պատճառով է, որ գիտական հետազոտությունները մեզանում քիչ են առևտրայնացվում։ Գիտությունը տնտեսությանը կարծես չի օգնում։
-Մեր գիտությունը շատ ավելի առաջ է, քան մեր տնտեսությունը։ Եթե մեր գիտնականներին տանենք ցանկացած զարգացած տնտեսությամբ երկիր, կտեսնեք, թե ինչպես են դրսևորվում։
-Այդ վատ օրինաչափությունն ինչո՞վ է պայմանավորված։
-Պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ունի գիտական լուրջ, դեռ խորհրդային տարիներից եկած ավանդույթներ, որոնք պահպանվում են։ Բացի այդ, մեր ժողովուրդը գենետիկական հակվածություն ունի, անկախ սոցիալական, պատերազմական վիճակից, մշտապես գիտությամբ զբաղվել է։ Սա բնատուր է։
-Փաստորեն, մեղավոր են մեր տնտեսության պատասխանատուները, որ գիտական միտքը չեն օգտագործում։
-Ամեն ինչ փողով է որոշվում։ Մենք աղքատ երկիր ենք, մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Եթե մեր վարչապետը, նախագահը մեծ բյուջե ունենային, ենթադրենք 10 տրիլիոն դրամ, մեզ քի՞չ փող կտային։ Ո՛չ։ Գիտությունն այն միակ ոլորտն է, որտեղ օրենքով է մեր մասնաբաժինը սահմանված։ Այսինքն, դրանից քիչ մեզ չեն կարող տալ։ Օրենքով ունենք այդ գումարը, և ոչ մեկն իրավունք չունի այն կրճատելու։ Որքան աճում է Հայաստանի բյուջեն, գիտության բյուջեն համամասնորեն այդքան ավելանում է։
-Ստացվում է՝ այսօր գիտության զարգացման միակ խոչընդոտը գումա՞րն է։
-Իհարկե։ Մեր գիտնականներն ի վիճակի են շատ ավելին անելու, քան հիմա է։ Տալիս ենք այն, ինչ ստանում ենք։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ