Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Վերադառնում է տոտալիտար մտածողությունը

Վերադառնում է տոտալիտար մտածողությունը
12.01.2014 | 15:04

Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկումներում արծարծվում է ՊԱԿ-ի արխիվները գաղտնազերծելու անհրաժեշտության մասին հարցը: Նախորդ գումարման խորհրդարանում, օրինակ, «Լյուստրացիայի մասին» օրենք ընդունելու մասին բարձրաձայնում էին «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: Կան առանձին անհատներ, որոնք նույնպես կողմ են լյուստրացիային՝ գտնելով, որ միայն այդ տարբերակով կարելի է հասնել հասարակության առողջացմանը և երկրի առաջընթացին:

«Լյուստրացիայի մասին» օրենքը Հայաստանում շատ կարևոր է, քանի որ խոսքը տոտալիտար ռեժիմի զոհերի մասին է»,- մեր զրույցում կարծիք հայտնեց մշակութաբան Վարդան Ջալոյանը: Նա հիշեցնում է, որ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն իր հուշերի գրքում պատմում է այն մասին, որ բանաստեղծ Պարույր Սևակն էլ է եղել գործակալ: Մշակութաբանը, դրանից ելնելով էլ, եզրակացնում է, որ ռեժիմն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդկանց ստիպեր աշխատելու գործակալ, և ոչ բոլոր մարդիկ են եղել վատը կամ ունեցել չար մտադրություններ:

«Պետք է կատարվի ապասովետականացում, և պայքար իրականացվի տոտալիտար մտածողության դեմ: Մենք տեսնում ենք, որ տոտալիտար մտածողությունը վերադառնում է: Մենք 2008 թվականին ունեինք ավելի շատ քաղբանտարկյալներ, քան՝ Բրեժնևի օրոք: Պետք է անցկացնել հանրային քննարկում, որպեսզի բացահայտվեն լյուստրացիայի դրական և բացասական կողմերը»,- ասում է Վարդան Ջալոյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ