Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Քսան քաջերով հնարավոր է դաս տալ քաղաքացիական հագուստով պրովոկատորներին»

«Քսան քաջերով հնարավոր է դաս տալ քաղաքացիական հագուստով պրովոկատորներին»
07.01.2014 | 21:34

irates. am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:


-Եթե ամփոփելու լինենք, ապա, ըստ Ձեզ, 2008 թվականից սկսած Համաժողովրդական շարժումն ի՞նչ հանգրվանի հասցրեց մեր հասարակությանը:
-Շարժումը կատարել է իր պատմական առաքելությունը՝ այսօրվա հասարակության որակական բաղադրության վրա թողնելով իր հետքը, որը ո՛չ պետք է գերագնահատել, ո՛չ թերագնահատել: Այսու՝ հանգրվանային գնահատման խնդիր չկա:
-Անցյալ տարի տեղի ունեցան ՀՀ նախագահի հերթական ընտրությունները: Ի՞նչ հետևություններ կարող ենք անել ՀՀ նախագահի՝ վերջին երկու ընտրություններից, ի՞նչ դասեր կարելի է քաղել:
-1995թ. ի վեր հայաստանյան ընտրությունները միմյանցից տարբերվել են միայն կոսմետիկայով: Եվ 18-ամա դասը մեկն է՝ որպես պետություն հայտնվել այլ օրբիտայում, ուր ընտրություն ասվածն իրականում կա::
-Վերջին տարիներին մեր ժողովուրդը սկսել է պայքարել իր իրավունքների համար, և այդ պայքարն արտահայտվում է հիմնականում քաղաքացիական նախաձեռնություններով: Ըստ Ձեզ՝ մենք ունե՞նք այն պոտենցիալը հասարակական, քաղաքական դաշտում, որոնք կառաջարկեն և կյանքի կկոչեն իշխանության բնույթի, փիլիսոփայության, կառավարման մոդելի մասին մինչ օրս կենսունակ պատկերացումներից տարբերվող պատկերացումներ:
-Նախ՝ մեր ժողովուրդն իր իրավունքների համար պայքարում է շատ վաղուց, եւ երկրորդ՝ մեզանում գաղափարների կամ պոտենցիալի դեֆիցիտ չկա: Խնդիրը քաղաքակրթական է, որի բաղադրիչներից ընդամենը մեկն է մեր Կանգնումը, ինչպես կասեին արեւմտահայ լրջագույն մտավորականները:
-Երկու ամիս է, ինչ Շանթ Հարությունյանն ու իր տասնչորս ընկերները անազատության մեջ են, և այդ հանգամանքը դարձել է յուրօրինակ «լակմուսի թուղթ» քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատների համար, որոնք մինչ օրս հանդես էին գալիս իշխող վարչակազմի նկատմամբ ընդդիմադիր դիրքերից: Հանրային պատկերացումներում ի՞նչ փոփոխություններ եք նկատել Շանթ Հարությունյանի ակցիայից հետո:
-Այո՛, պարոն Հարությունյանի հանգամանքը ևս լակմուսի թուղթ է. լակմուսի թղթեր երբեք չեն պակասել մեր հանրությանը: Առնվազն մեկ դրական փոփոխություն կա. վախի մթնոլորտը, որը 2007թ. հաջողությամբ ջարդել էր «Իմպիչմենտ» դաշինքը, 7-8 տարի անց նորից էր ամրացել: Պարոն Հարությունյանի հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ Գեւորգ Մարզպետունու հանգույն հնարավոր է 20 քաջերով դաս տալ քաղաքացիական հագուստով պրովոկատորներին: Այսինքն՝ հնարավոր է:
-Դուք մշտապես հանդես եք եկել ԿԳԲ-ի արխիվները գաղտնազերծելու օգտին: Որքանո՞վ դա կարող է լինել արժանահավատ և նպաստել մեր հասարակության առողջացմանը, առաջընթացին ներկա իրողություններում: Հիշեցնեմ մեկ օրինակ: 1992թ. հունիս ամիսը Լեհաստանի պատմության մեջ կհիշվի որպես «Երկար դոսյեների գիշեր», որը հայտնի «Երկար դանակների գիշերի» լեհական այլաբանությունն ու ակնարկն է, երբ Ադոլֆ Հիտլերը ձերբազատվեց իր քաղաքական հակառակորդներից: Խորհրդարանական մեծամասնությունը կորցրած կառավարությունը հայտարարեց, որ դիկտատուրայի ժամանակ այլոց թվում նաև՝ գործող նախագահը, խորհրդարանի խոսնակը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը և Սեյմի շատ անդամներ եղել են կոմունիստական գաղտնի ոստիկանության գործակալներ: Եվ այդ ժամանակ լրագրողները գրեթե միաձայն հրաժարվել են հրապարակել այդ ենթադրյալ գործակալների անվանացանկերը, որոնք պարտություն կրած կառավարության ներքին գործերի նախարարը կազմել էր կոմունիստական գաղտնի ոստիկանության գործակալությունների կողմից պահվող դոսյեների հիման վրա:
-Մենք, եթե իրոք մտահոգ ենք, որ մեր ազգը չփոշիանա 21-րդ դարի արագությունների հանդիման, ուղղակի պարտավոր ենք հասնել КГБ-ի ներքին գործակալական ցանցի գաղտանզերծմանը, որ նույնն է, թե պարտավոր ենք մեկ անգամ ընդմիշտ փակել 20-րդ դարը եւ թեւակոխել 21-րդ դար: Ովքեր դեմ են դրան, կա՛մ իրենք են եղել գործակալներ ու նրանց ժառանգներ, կա՛մ ի զորու չեն դատել արդի չափարոշիչներով, նրանց ցածրակարգ բանականությունը լռվել մնացել է ամբողջատիրության սարդոստայնում: Եվ միանգամայն այլ արիայից են Ձեր մտահոգությունները: Ուրախ կլինեի, որ հայ լրագրողների հոծ բազմության մեջ գտնվեին լեհ լրագրողների կրթվածության մակարդակն ապահովող գոնե 5 լրագրող:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ