Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հիմա էլ Դուք խոստովանեք, թե ո՛ւմ պատվերով եք եկել ինձ հետ հարցազրույցի»

«Հիմա էլ Դուք խոստովանեք,  թե ո՛ւմ պատվերով եք եկել ինձ հետ հարցազրույցի»
20.12.2013 | 00:07

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Այվազյան, ո՞ւմ հետ եք անցկացնում Նոր տարին:
-Ընտանիքիս:
-Պարզ է՝ բուդ, գոճի-մոճի, և իհարկե` կոկորդիլոս:
-Չէ, չէ, ըտենց չէ, շնորհքով, նորմալ:
-Իսկ չե՞ք միանա` «Ո՛չ բդին, ո՛չ կոկորդիլոսին» «Հայկական ժամանակի» սկսած շարժմանը:
-Չէ, չէ, ընդունված տոն է, պտի անցկացնել:
-Ափսոս, ինքնատիպ կլիներ, հայ հանրությունը կիմանար, որ Դուք ձեզ պահում եք ինչպես աղքատ հայը, որը ծակ կոշիկներով գնում է դպրոց, մի կոնֆետ չունի, որ դնի իր Նոր տարվա սեղանին:
-18 թ. մեկը հանդիպում է հեղափոխություն անողներին, հարցնում է` ի՞նչ եք անում, ասում են` ապստամբություն, որ հարուստներ չլինեն։ Է՜, ասում է, իմ պապիկը ապստամբություն էր անում, որ բոլորը հարուստ լինեն:
-Առանձին վերցրած մեկ կուսակցությունում` ՀՀԿ-ում, Ձեր ապստամբությունը, պետք է ասել, միանշանակորեն ու աննման է ստացվել: Կոնկրետացրեք:
-ՈՒմ ինչքան կարողանում եմ` էս Նոր տարում օգնում եմ. յոթ տարի է՝ Չարենցավանի մանկապարտեզներին եմ օգնում։
-«Կուլո՛կ» եք ուղարկում, որի մեջ ո՛չ բուդ կա, ո՛չ էլ կոկորդիլոս, ջեմով կոնֆետ, չամիչ, մանդարին։
-Հա, Ձեր ասած` «կուլոկն» եմ ուղարկում: Դե հիմա ինչ կարողանում, էն եմ անում:
-Բոլոր դեպքերում, պարոն Այվազյան, էս Նոր տարվա մեջ մի լուսավոր կետ, այնուհանդերձ, կա. ճայի միս չեն դնում սեղանին:
-……..
-Շա՞տ եք սիրում ճայ զարկել:
-Գիտե՞ք, անկեղծ ասեմ` ինձ կարող եք մեղավոր ճանաչել աշխարհիկ ցանկացած մեղքերի մեջ….
-Օ՜յ, հետաքրքիր-հետաքրքիր է, կանգ առ, ակնթարթ, եկեք ձգենք պաուզան ու «մանրանանք». հատկապես աշխարհիկ ո՞ր մեղքի համար Ձեզ մեղադրենք…, Ձեր կողմերում գազի ճնշումը ինչպե՞ս է, սուրճը որքա՞ն ժամանակում է եփվում գազին:
-Կարելի է, չէ՞, խոսքս ավարտեմ:
-Ո՜չ, չի՜ կարելի. հարցիս պատասխանեք:
-Դե, աշխարհիկ, էլի. ասենք` կաշառք եմ վերցնում:
-Ես սա կարո՞ղ եմ համարել հաղորդում դատախազությանը: Մի րոպե զանգեմ պարոն Կոստանյանին…
-Այո՛, միանշանակ:
-Ալո՛, պարոն Կոստանյան, խնդրում եմ «միանշանակորեն» զբաղվել պարոն Այվազյանով և իր հանքերով։ Օ՜յ, կներեք, իր այս հայտարարությամբ… Չի պատասխանում, ափսո՜ս, լավ, զբաղվենք օգտակար գործով: Շարունակում ենք խոստովանությունների շարքը:
-Կարող եք ինձ մեղադրել աշխարհիկ այլ մեղքերի մեջ` ստախոսության, հպարտության և «մասամբք նորին» (գրաբար՝ նրա տեսակներով- խմբ.) երդմնազանցության և «մասամբք նորին», բայց ոչ մեկը չի կարող ինձ մեղադրել հիմարության ու անխելքության մեջ:
-Եվ ես, «երկնի միջնորդությամբ», թողություն եմ տալիս զձեզ, որ զինչ գործեցիր, բայց խոստովանեցիր, ազատ արձակվե ի քեզմե… Պարոն Այվազյան, բայց ի՞նչ կապ ունեին այստեղ հիմարությունն ու անխելքությունը:
-Այսինքն` ես ոչ այդքան հիմար եմ ու ոչ էլ այնքան անխելք, որ հանկարծ ճայի վրա կրակեմ:
-Ջոնաթա՜ն Լիվինգսթո՜ն Ճա՜յ. նույն ինքը Վարդան Այվազյա՞ն, նույն ինքը` ճայերի թռիչքի պաշտպա՞ն:
-Այո՛:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ճայերի վրա զենք բարձրացնել հիմարները կարող են լոկ. եթե նախասիրություն ունի կրակելու, կարող է ուրիշ բանի վրա կրակել:
-Պարոն Այվազյա՞ն, այդ ո՞ւմ նկատի ունեք, ո՞վ է այս երկրում սիրում կրակել, ո՞ւմ վրա կրակել, ո՞վ է մեզանում հայտնի կրակողը. անկեղծ-անկեղծ, պարոն Այվազյան, թող ապաշխարությունն ամբողջական ու բուռն լինի:
-Ա՜յ տեսնո՞ւմ եք` ճայերի մասին մեր բարձր զրույցը Դուք դեպի ուր տարաք… շատ ափսոս, էլ չեմ կարող շարունակել:
-Ներող… ես էլ, փաստորեն, ապաշխարանքի կարիք ունեմ. խոստովանենք զմիմյանս մեր մեղքերը:
-Հա, հիմա էլ Դուք խոստովանեք, թե ո՛ւմ պատվերով եք եկել ինձ հետ հարցազրույցի:
-Հը՜...


«Պատվերով» ճեպազրույցը՝

Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ