Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Ասում են»-ով սկսվող հարցերին չեմ պատասխանում»

«Ասում են»-ով սկսվող հարցերին չեմ պատասխանում»
13.12.2013 | 00:34

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
(արդարադատության նախարար)

-Պարոն Թովմասյան, հայոց մեջ այսպիսի մի չգրված օրենք կա. արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազն իրար պիտի տանել չկարողանան, միմյանց նկատմամբ «լիշնիյ նեպրիյազն» ունենան, իրար «փոր թափեն»:
-Չկա նման բան: Ես նման բան չեմ հիշում: Ականատես չեմ եղել «փոր թափելու ակցիային»:
-Կա նման բան: «Փոր թափելն» էլ պատկերավոր է ասված և ոչ ֆիզիկական իմաստով, որ գնայինք-տեսնեինք: Դավիթ Հարությունյանը «չէր տանում» Աղվան Հովսեփյանին, Գևորգ Դանիելյանը «չէր տանում» Դավիթ Հարությունյանին, Գևորգ Դանիելյանը «չէր տանում» Աղվան Հովսեփյանին, մի խոսքով, դատախազության և արդարադատության ողջ «ծննդոցը» չներկայացնեմ, այնուհանդերձ, նրանք «հրե շրջանակի» մեջ էին:
-Իմ կարծիքով, եղել են աշխատանքային, նորմալ հարաբերություններ: Ընդամենը:
-Ձե՞րն էլ էր «այդպիսին» Աղվան Հովսեփյանի հետ:
-Այո:
-Իսկ Գևորգ Կոստանյանի հե՞տ:
-Պարոն Կոստանյանն իմ վաղեմի ընկերն է, բայց հարաբերություններն աշխատանքային են:
-Դե եկեք, ուրեմն, Ամանորի շեմին նշենք, որ կառավարությունն անցնող տարում, ճիշտ է, տնտեսական հաջողություններ չունեցավ, սակայն բարոյական` որքան ասես: Իրավական համակարգում: Ի հեճուկս ՄԻՊ զեկույցի: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ընկեր Վահանի` Գերմանիայում դեսպան նշանակվելու փաստին, չէ՞ որ նա ասել էր, որ եթե Դուք չլինեիք նախարար, ապա դալանում Ձեզ կծեծեին. հիշեցիք: Ինքն էլ հիմա դեսպան է դառնում, բան չունե՞ք մեր միջոցով իրեն փոխանցելու:
-Մենք գործընկերներ ենք: Նորմալ գործընկերներ: Ի դեպ, իմ լիազորությունների մեջ չի մտնում նրա դեսպան նշանակվելուն գնահատական տալը:
-Դե, քաղաքացիական դիրքորոշման առումով եմ Ձեզ դիմում. ասում են` քաղաքացիական հասարակությունը մեզանում կայացել-ակտիվացել է, այդ պատճառով: Քաղաքացիական հասարակությունից անմիջական անցում կատարենք Ձեր լիազորությունների` իրավական ոլորտ: Ի՞նչ եք կարծում` ընկեր Վահանն անցնո՞ւմ էր քրեական գործով, որովհետև գերմանական կողմը դրել խոշորացույցի տակ ուշի ուշով հետազոտում է ընկեր Վահանի գործը, որ հասկանա` այն քրեակա՞ն էր, թե՞ ոչ:
-«Ասում են»-ով սկսվող հարցերին չեմ պատասխանում:
-Որպես արդարադատության նախարարի եմ հարցնում` «Վահան+30» գործը քրեակա՞ն էր:
-Ծանոթ չեմ գործին: Եվ իմ լիազորությունների մեջ չի մտնում այդ գործերի հետ ծանոթ լինելը:
-Պարոն Թովմասյան, իսկ հիշո՞ւմ եք, որ Դուք 2002-ին էլ Րաֆֆու դատն էիք պաշտպանում` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ով ՀՀ քաղաքացիություն չէր շնորհել Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Չէ, չեմ հիշում:
-Մի՞թե: Մենք այն ժամանակ ինչքա՜ն միասին աշխատեցինք այդ հարցի շուրջ: Դուք էն ժամանակ կարծում էիք, որ Րաֆֆին խոստումնալից գործիչ կդառնա, որ չդարձավ, չե՞ք ուզում հիշել:
-Ես այդ ժամանակ կատարում էի պաշտպանի իմ աշխատանքը:
-Եվ դեռ կարծում եք, որ նրան անարդարացիորե՞ն էին զրկել ՀՀ քաղաքացի դառնալու իրավունքից: Այժմ, երբ Դուք նախարար եք, ի՞նչ եք կարծում` դատարանն այն ժամանակ արդա՞ր վճիռ կայացրեց` մերժելով Րաֆֆու հայցը:
-Ես դատարանի վճիռները չեմ մեկնաբանում:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ