Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հայաստանի իշխանությունն էնքան գիտակից ու ամուր դիրքերում թող մնա, որ ոչ մեկը չկարողանա օկուպացնել մեզ»

«Հայաստանի իշխանությունն էնքան  գիտակից ու ամուր դիրքերում թող մնա,  որ ոչ մեկը չկարողանա օկուպացնել մեզ»
08.12.2013 | 11:17

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցություն)


-Տիկին Լյուդմիլա, ի՞նչ վիճակում է Ձեր նոր կուսակցության` վերակազմյալ ՍԴՀԿ-ի ձևավորման գործընթացը:
-Լավ վիճակում է, պետռեգիստրում հայտարարությունն արված է, պատրաստվում ենք համագումարի:
-Ինչո՞ւ չմտաք երիտասարդ, խոստումնալից լիդեր Նարեկ Գալստյանի կուսակցության մեջ:
-Ես ընդհանրապես իր մասին չեմ ուզում խոսել: Անկեղծ ասած` Ձեր հարցն ընդհանրապես տրամաբանական չէ:
-Հա, բլիցների էս շարքն աչքի է ընկնում յուր անտրամաբանական հարցերով:
-Մեկ է, չեմ ուզում շարունակել այս թեման, որովհետև այն ինձ համար հետաքրքիր չէ:
-Հետաքրքիր հարց. ինչո՞ւ չմիացաք Պուտինի դեմ ակցիաներին: Ընդդիմություն եք, չէ՞: Իշխանությունները չմիանան, դուք չմիանաք, ո՞նց կլինի:
-Պուտինի դեմ ակցիաները ևս ես տրամաբանական չեմ համարում, եթե մենք ինչ-որ պահանջ, դժգոհություն ունենք, պետք է ներկայացնենք Բաղրամյան-26, իսկ Պուտինը մեր գործընկեր երկրի ղեկավարն է, որը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան, և չեմ կարծում, թե պետք էր ինչ-որ տեսարաններ սարքել նրան ընդունելիս կամ ճանապարհելիս:
-Չէ, բողոքավորներն ասում են, Պուտինն «օկուպացնում» է Հայաստանը:
-Լա՛վ է անում: ՈՒրեմն Հայաստանի իշխանությունն էնքան գիտակից ու ամուր դիրքերում թող մնա, որ ոչ մեկը չկարողանա օկուպացնել մեզ:
-Բայց ոնց որ, բացի իշխանություններից, մնացածս էլ ենք ուզում «օկուպացված» լինի Հայաստանը` աչքիս:
-Ո՛չ, էդպես չէ. գերտերությունների խնդիրն իրենց աշխարհագրական շահերն սպասարկելն է, ուրիշ ոչինչ: Չգիտեմ` ովքեր ինչ են ուզում, մենք, որպես հնչակյան կուսակցություն, համարում ենք, որ Ռուսաստանն ամենանախընտրելի գործընկերն է Հայաստանի համար` շահերի տեսանկյունից: Բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք եվրաինտեգրմանը, դեմ ենք եվրոպական որոշ արժեքների:
-Փաստորեն, ստացվեց Ձեր թանկագին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի սիրելի աֆորիզմը` ուզում են համ կույս մնալ, համ հաճո՞ւյք ստանալ:
-Այո, հենց էդպես էլ ուզում են:
-Դուք, ի՞նչ է, ժխտում եք Ձեր մեկ այլ գործընկերոջ` «Նոր մշակույթ» կուսակցության լիդեր Անի Զախարյանի հայտնի տեսակե՞տը կուսության մասին: Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում նոր կուսլիդերին:
-Ոչ մի կերպ:
-Բայց դե` իր գաղափարախոսությունն էլ էր առնչվում կուսության ու հաճույքի հարցերին:
-Դուք կատակին քաղաքական ուղղվածություն տվեցիք, ինչը նույնպես անտրամաբանական է:
-Ես մատնանշեցի չոր փաստերը:
-Ես անձամբ ծանոթ չեմ Անի Զախարյանի հետ: Բոլոր քաղաքական գործիչների տեսակետները հարգում եմ, այլ հարց է` ընդունո՞ւմ եմ, թե՞ ոչ:
-Տրամաբանական հարց. ինչ լավ է, չէ՞, որ տիկին Անի Զախարյանը պայքարում է Աշոտյանի դեմ:
-Կոնկրետացնելու ցանկություն չունեմ:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ