Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չպետք է հապաղենք մեր աջակցությունը հայտնելու ուկրաինացիներին

Չպետք է հապաղենք մեր աջակցությունը հայտնելու ուկրաինացիներին
01.12.2013 | 13:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը ցույց կտա, թե որ քաղաքական ուժերն են պատրաստ չհանդուրժել Հայաստանի ինքնիշխանության զիջումը:

Քաղաքագետ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ մեր ճեպազրույցը ներկայացնում ենք ստորև:

-ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկում է կազմակերպել դիմադրության շարժում, որը Հայաստանը կփրկի Ռուսաստանի կցորդը դառնալու հեռանկարից: Առ այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի ինքնորոշման և անկախության համար պայքարող ուժերը այդ շարժումը կազմակերպելու համար: Արդյո՞ք մենք չենք ուշացել այդ հարցում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայաստանը կարողանա անկորուստ շրջանցել ՌԴ-ի նեոգաղութատիրական նկրտումները:

- Պետք է նախևառաջ առողջ, ոչ ռուսամետ ուժերի ջանքերը միավորել` հասկանալով, որ գործող իշխանության դեմ պայքարելն այլևս անիմաստ է, եթե միաժամանակ ռուսական գաղութատիրության դեմ պայքար չի ծավալվում: Դա են ապացուցում նաև Ուկրաինայում կատարվող իրադարձությունները. եթե սեպտեմբերին և հոկտեմբերին որոշ կարծիքներ էին հնչում, որ ԵՄ-ն գուցե Ռուսաստանին զոհաբերեց Հայաստանը` հանուն Ուկրաինայի, ապա այժմ ակնհայտ է, որ Հայաստանը և Ուկրաինան միևնույն շղթայի օղակներ են: Եվ որոշիչ գործոնը Հայաստանի իշխանության լեգիտիմության պակասը չէ, ոչ էլ «անվտանգության» շահարկվող խնդիրը, այլ ռուսական կայսրության վերականգնման ձգտումը, և զավթիչների ախորժակը գնալով միայն աճելու է` եթե հակահարված չտրվի: Այս առումով ուկրաինացիներն իրենց ներկայիս պայքարով նաև Հայաստանի համար են թանկարժեք ժամանակ շահում: Թե ազգային, թե միջազգային մակարդակով դիմադրություն կազմակերպելն առաջնային խնդիր է դարձել, և ինձ համար մի տեսակ զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հապաղում է իր աջակցությունը հայտնել ուկրաինացիներին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ