Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պատգամավորներն ու «զինվորները», որ չեն ուզում գեներալ դառնալ

Պատգամավորներն ու «զինվորները»,  որ չեն ուզում գեներալ դառնալ
26.11.2013 | 01:36

«ՆԱ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԲԱԺԱՆՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ԷԼ ՀԱՍՆԻ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ, ԱԺ պատգամավոր)


-Պարոն Սահակյան, ասում են` Դուք շուտով պաշտոն եք ստանալու, որովհետև Գևորգ Կոստանյանի կուրսեցին եք:
-Նա կուրսեցիներին պաշտոն չի բաժանում, որ ինձ էլ հասնի:
-«Ի՜նչ նախանձ մարդ են, մի հատ «լյա» ուզինք, չտվին»:
-Բայց ես ուզե՞լ եմ «լյա»:
-«Մո՜-ցա՜րտ»… չե՞ք ուզում:
-Ո՛չ:
-Բայց Ձեր աչքերն այլ բան են ասում, պարոն Սահակյան:
-Ինքս աշխատում եմ Ազգային ժողովում, դրսևորվում եմ: Այլ ամբիցիաներ չունեմ:
-Բա զինվո՞րը: Բա գեներա՞լը: Որը պետք է դառնար զինվոր: Եթե ո՛չ, ուրեմն արժանի չէ գեներալի:
-Բայց արդյո՞ք դա գեներալի պաշտոն է, որին ես պետք է ձգտեմ:
-Մի րոպե, մի րոպե, ահագին կենտրոնացաք. և ուրեմն` այդ ի՞նչ են առաջարկել, որ «գեներալի» չէ: Հա, ի դեպ, տեղեկություններ կան, որ ժամանակներ առաջ Սերժ Սարգսյանը կանչել է Ձեզ ու ասել` համբերի, Հովիկ ջան, համբերի, լավ կլինի:
-Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում:
-Չի՞ կանչել:
-Ո՛չ:
-Կուզեի՞ք կանչեր:
-Բազմաթիվ հարցեր կան, որոնք կարելի է քննարկել, բայց ո՛չ աշխատանքի հարցը:
-Է՜, էդպես մի՛ ասեք, մի՛ ասեք, պարոն Սահակյան. Աշոտյանը հինգերորդ տարին է՝ նախագահ է։
-Նախագահ չէ՛, նախարար:
-Ընդամենը շփոթեցի. լեզուս փլթաց… բայց, եթե անկեղծ, իմ լեզուն հենց այնպես երբեք չի «փլթում». էս ի՞նչ ենթագիտակցական «հոսք» էր, հետաքրքի՜ր էր: Լավ, անցնենք առաջ: Եվ ուրեմն` Շարմազանովը փոխնախագահ է:
-Իրեն էլ փոխնախագահ կարգեցիր, փաստորեն, միանգամից սահմանադրական փոփոխություններ էլ կատարեցիր, էլի:
-ԱԺ-ում, պարոն Սահակյան, ԱԺ-ում է Շարմազանովը փոխնախագահ:
-Հասկացա:
-Իսկ Կարենը՝ Ավագյան, երիտասարդական հիմնադրամում է պաշտոնավարում, մեղմ ասած:
-Չի պաշտոնավարում, ինքն էլ է նախագահ` հիմնադրամի, մի շփոթվեք: Ազնվորեն ու անկեղծ ասած` ես էլ եմ նախագահ. Սպիտակի ՀՀԿ կառույցի:
-«Ի տեբե վիլեչիմ». բայց դե, մյուս կողմից էլ, սպիտակն էսօր այնքան էլ մոդայիկ գույն չէ:
-Չէի ասի, չէի ասի. մշտական կլասիկ գույն է:
-Ախր բծերը նրա վրա այնքա՜ն շուտ են երևում:
-Դա էլ մեր առավելությունն է, որ չթողնենք բծեր մնան:
-Է՜, մինչ Դուք` մեկ-երկու-երեք, զբաղվեք բծերով, մնացածները` մեկ-երկու, պաշտոն կստանան, նախագահ կդառնան:
-Ես շատ ուրախ եմ դրա համար, ինքս էլ կփորձեմ աջակցել իրենց:
-Օֆ, պարոն Սահակյան, ես ֆլիրտային հարցազրույց եմ անում` մի քիչ էլ կատակ եմ անում, իսկ Դուք` լո՜ւրջ:
-Սխալվեցիք, ես կատակով էի ասում:

«ԵՍ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ ԻՄ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»
ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆ (ՀՀԿ, ԱԺ պատգամավոր)
-Պարոն Ավագյան, Դուք պաշտոն ունե՞ք, որպես երիտասարդ ՀՀԿ-ական, թե չէ Արտակ Զաքարյանը, Աշոտյանը, Շարմազանովը այնքա՜ն պաշտոններ ունեն:
-Այո, ունեմ, ես ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարն եմ, եթե դեմ չեք:
-Չէ, նախագահն եք:
-Թող լինի` նախագահը:
-Գո՞հ եք, որ ընդամենը ինչ-որ երիտասարդական կառուցի «նախագահ» եք:
-Շատ գոհ եմ, շա՜տ: Իսկ Դուք դժգո՞հ եք, որ ես երիտասարդական կառույցի ղեկավար եմ:
-Հա՜, շատ դժգոհ եմ: Ես շատ կուզենայի, որ Դուք լինեիք առնվազն նախարար, ինչպես Աշոտյանը, գոնե փոխխոսնակ, ինչպես Շարմազանովը, կամ լինեիք ԱԺ խոսնակ: ԱԺ խոսնակ չե՞ք ուզի դառնալ, պարոն Ավագյան:
-Այդ հարցը կմնա անպատասխան:
-Ինչո՞ւ, վախենում եք՝ Հովիկ Աբրահամյանը կմտածի` Ձեր աչքն իր աթոռի՞ն է, կսկսի Ձեզ հալածե՞լ:
-Ո՛չ։ Դուք հարցրիք` ես բավարարվո՞ւմ եմ իմ ունեցած պաշտոնով, ասացի` այո, բավարարված եմ իմ այսօրվա կարգավիճակով: Շնորհակալություն, ես շտապում եմ:
-Կարեն Ավագյան «լինել վատ գեներալ, շատ վատ գեներալ»: Այսքան երիտասարդ և այսքան վատ ու շա՜տ շտապող գեներալ:
-Միայն Ձեր աչքին եմ ես այդպիսին: Կներեք, ես ուշանում եմ:
-Ո՞Ւր եք գնում, պարոն Ավագյան:
-Գնում եմ երիտասարդական կառույցների աշխատանքը համակարգելու:
-Կդիմանան: Կներեք, իսկ Դուք քանի՞ տարեկան եք:
-Կայքում դրված է:
-Կրկնեք էլի, եթե կարելի է` հիշեցրեք:
-Կայքում դրված է:
-Ի դեպ, Դուք Ձեզ երիտասա՞րդ եք համարում և կարծում եք, որ պետք է երիտասարդներին համակարգե՞ք:
-Լիովին:
-Պարոն Ավագյան. ա) դուք վաղուց երիտասարդ չեք, բ) արդեն միջին տարիքի եք, և պետք է լինի մեկը, որ ճշմարտությունն ասի Ձեզ՝ ժամանակն է ավելի բարձր պաշտոն ստանալու, ասենք` ԱԺ նախագահի: Ասացի:
-Ես ա) հոգով շատ երիտասարդ եմ: բ) Ես ասացի այն, ինչ ասացի` իմ կարգավիճակին առնչվող: գ) Ես գնացի:

Ճեպազրույցները՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ