Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները»

«Ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները»
25.11.2013 | 17:35

ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Լևոն Զուրաբյանն օրերս, ներկայացնելով կառավարություն ուղարկված իրենց հարցապնդումը, որպես լուծում առաջարկել էր կառավարությանը՝ «ինքնահրկիզվել»: Հիմա ի՞նչ, պատրաստե՞նք կրակմարիչները:
-Նախ՝ ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները, որոնք նախնադարյան համայնական կարգերում էին մոդայիկ: Իսկ ավելի կոնկրետ, եթե առաջարկներ ունեն, կառավարությունը միշտ հայտարարել է, որ բաց է ցանկացած ուժի հետ քննարկումներ ծավալելու համար:
-ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց նաև, որ տարեկան բյուջեից 2,5 մլրդ դոլար է թալանվում: Այդքան գումարն ի՞նչ են անում իշխանությունները:
-Դա անհասկանալի թիվ է: Եթե թալանի մասին հայտարարություններ է անում, թող պաշտոնապես դիմի դատախազություն, և համապատասխան մարմինները հետաքննություն կանցկացնեն:
-Մեզանում, ինչպես ընդդիմությունն է ասում, առկա է «համակարգված, համակարգային» կոռուպցիան, ինչպե՞ս այդ համակարգը քանդենք:
-Ես համակարգային կոռուպցիա չեմ տեսել՝ բազմիցս ասել եմ: Իհարկե, որոշակի մտահոգություններ ունենք ու, որպես իշխանություն, այդ մասին միշտ էլ ասել ենք: Կան ոլորտներ, որտեղ մենք օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով կարգավորում ենք, որ կոռուպցիոն երևույթներ ի հայտ չգան: Համատարած կոռուպցիա չկա, ես նման բան չեմ տեսել: Եթե իրենք փաստեր ունեն, թող բարձրաձայնեն, մենք էլ տեսնենք, քննարկենք, կառավարությունը կպատասխանի, ԱԺ-ում էլ խմբակցություններն իրենց կարծիքը կհայտնեն:
-Փաստորեն, Դուք Հայաստանում կոռուպցիա չե՞ք տեսնում:
-Չեմ ասում, թե չեմ տեսնում, բայց այն, ինչի վրա իրենք հիմնվում են, ինչ-որ Գելափի հարցումների վրա, գիտեք, մենք էլ ենք Հայաստանում բնակվում, տարբեր տեղեր լինում, տարբեր կառույցների հետ շփվում, նման աղաղակող տոկոսներով ու թվերով կոռուպցիա չկա:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ