Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Սպասենք մինչև Վիլնյուսի գագաթնաժողով

Սպասենք մինչև Վիլնյուսի գագաթնաժողով
22.11.2013 | 16:06

irates.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ ՄՈՐԵԼԸ:

-Պարոն դեսպան, ակնհայտ է, որ Հայաստանը Վիլնյուսում չի նախաստորագրելու Եվրամիության ասոցացման համաձայնագիրը: Այդ դեպքում ի՞նչ ձևաչափով է ԵՄ-ն շարունակելու իր համագործակցությունը Հայաստանի հետ, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու:

-Լավ հարց է: Մենք հիմա սպասում ենք, որ Հայաստանը կարողանա նոր իրավիճակում դիրքորոշում ունենալ: Սկզբում Հայաստանը փորձեց պայքարել ստորագրության համար, հետո պայքարեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու համար, այժմ կա համաձայնություն համատեղ հայտարարություն ստորագրելու վերաբերյալ: ԵՄ-ն պետք է սպասի ՀՀ-ին, մենք աշխատում ենք այդ տեքստի վրա, որը պետք է համաձայնեցվի ԵՄ քսանութ անդամ պետությունների դիրքորոշմանը: Մեկ շաբաթ ժամանակ ունենք, և պետք է սպասենք մինչև Վիլնյուսի գագաթնաժողով:

-ՈՒկրաինան ևս հրաժարվեց Ասոցացման գործընթացից, որն ինքնին առաջացնում է խնդիրներ:

-Ես լիահույս եմ, որ կհաջողվի երկու կողմերին մինչև Վիլնյուսի գագաթնաժողով համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստ, որը կարտահայտի նվազագույնը և, ենթադրաբար կհաջորդի մի տեքստի արձանագրության, որը կներառի բանակցային ողջ շրջանի ամբողջ պատմությունը, թե ինչ համաձայնություններ են ձեռք բերվել: Դրանից հետո, որպես երկրորդ փուլ, կարելի է մտածել հետագա անելիքների որոշակիացման մասին: Պետք է հստակեցնել նախ և առաջ երկու կողմերի միջև բովանդակային դրույթները և հետո մտածել դրանք գործնականում իրականացանելու ուղղությամբ: Այսպես կարող է ընթանալ հնարավոր համագործակցությունը:

-Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, հենց օրինակ՝ «Human Rights Watch»-ը, հայտնել են դիրքորոշում, որ՝ «ԵՄ-ն մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը պետք է Արևելյան գործընկերներին հստակորեն հասկացնի, որ լուրջ է տրամադրված մարդու իրավունքների հարցում»: Իր զեկույցում հենց նույն կազմակերպությունը վերհանել էր Արևելյան գործընկերության երկրներում տիրող իրավիճակը, որը վերաբերում է ընտրությունների կեղծմանը, բանակում, ոստիկանությունում բռնությունների փաստերին և այլն: Որքանո՞վ է ԵՄ-ն հետամուտ, որ մարդու իրավունքները չոտնահարվեն այս երկրներում:
-Դա Արևելյան գործընկերության առաջատար գաղափարներից մեկն է: Գաղափարն այն է, որ ընտրված երկրները ավելի ու ավելի մոտ լինեն Եվրամիությանը, հնարավորություն ունենան զարգանալ քաղաքականապես ու նաև՝ տնտեսապես: Դա է հիմնական փիլիսոփայությունը: Իսկ այդ փիլիսոփայության իրականացումը տեղի է ունենում հենց եվրոպական ուղղության, մտածողության, քաղաքականության կիրառմամբ: Դրա բաղադրիչներից են մարդու իրավունքները, իսկ ամենալայն շրջանակը իրավական պետության նորմերն են, օրենսդրության բարեփոխումներն են, ընտրությունները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ