Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հասարակությունը հիասթափված է և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից»

«Հասարակությունը հիասթափված է  և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից»
17.11.2013 | 17:11

Հասարակական դժգոհությունները «պարպելու» փոխարեն հայաստանյան իշխանություններն ավելի են սրում իրավիճակը` չփոխելով անգամ կարևոր կառույցների ղեկավարներին, ավելին՝ վերանշանակում նրանց: Ինչո՞ւ հասարակությանը չեն գոհացնում իշխանության քայլերը, ինչո՞ւ իշխանությունները բարեփոխումների ճանապարհով չեն գնում:
Այս հարցերով էլ սկսեցինք զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:
-Վերջին տարիներին,- ասաց պարոն Նիկոյանը,- բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հետ, և հենց այդպիսի խնդիրներ էին առաջ քաշվում. հասարակությունն ակնկալում է բարեփոխումներ, իսկ իշխանությունը չի գնում դրան: Հայաստանում ամենամեծ խնդիրն այսօր իշխանության հանդեպ հասարակության հավատի բացակայությունն է, այդ պատճառով էլ նույնիսկ ակնհայտ դրական փոփոխությունը չի ուզում տեսնել։ Սրանից էլ ծնվում է արտագաղթը, ծնվում են ծայրահեղ մտքեր, որոնց հասարակությունը պատրաստ է հավատալու:
-Հավատի բացակայությունը հասկանալի է, քանի որ դրական փոքր փոփոխությունը չի նկատվում, իսկ բացասականը համատարած է:
-Դրականը տեսնելը քիչ կապ ունի վատի շատ լինելու հետ: Շատ վատի մեջ էլ կարելի է դրականը տեսնել ու հավատալ վաղվա օրվան: Այս իրավիճակը խոր վերլուծելու անհրաժեշտություն կա: Հայաստանում կա արտագաղթ, ո՞րն է դրա հիմնական պատճառը: Պետք է դա հստակեցնել, որ իշխանությունները լուծումներ գտնեն: Մեր երկրում անհրաժեշտ են բարոյահոգեբանական փոփոխություններ:
-Իսկ քաղաքական դաշտը որակական փոփոխությունների կարիք չունի՞:
-Բնականաբար, այս իրավիճակը հենց այնպես չի ստեղծվել: Դա և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական դաշտի «ջանքերի» հետևանք է: Չմտածեք, թե ընդդիմությանն ուզում եմ ներքաշել պատասխանատվության ոլորտ, բայց ակնհայտ է, որ այն չէ, ինչ ուզում էինք ու կարող էինք: Հասարակությունը հիասթափված է և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից: Այո, քաղաքական դաշտի առողջացման կարիք կա: Յուրաքանչյուր պետության համար կազմակերպված, ռացիոնալ ընդդիմությունն անհրաժեշտություն է: Երբեք չեմ ուրախացել, չեմ հրճվել, որ ընդդիմադիր դաշտը պառակտվում է, քննադատվում է, միմյանց չեն հավատում: Գիտեմ, որ այդ խնդիրը իր գործունեության, իր որոշումների մեջ վաղն իշխանությունն է զգալու: Այսօր խորհրդարանում ընդդիմադիր թևը փոքր է և գործնական առումով որոշումների վրա ազդեցություն չի կարող ունենալ: Սա հանգեցնում է ծայրահեղ դրսևորումների, որոնք չեն տեղավորվում պառլամենտական էթիկայի մեջ, և որի պատճառն անզորությունն է:
-Անզորության դրսևորում չե՞ն նաև հաճախակի դարձած բողոքի ցույցերը ու նաև վերջինը` Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը»:
-Երևի այս օրինակը կարող ենք համարել այդպիսին: Շանթին բավականին ճանաչելով, կարելի է ասել, որ եղել են նաև այլ հանգամանքներ, շարժառիթներ: Աստված տա, որ բոլոր մինի հեղափոխություննները լինեն այդպիսին:

Ճեպազրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ