Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Արագ արձագանքման զորքերը պետք է տեղակայվեն հակամարտության գոտում»

«Արագ արձագանքման զորքերը պետք է  տեղակայվեն  հակամարտության գոտում»
12.11.2013 | 00:41

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Ղազախստանի խորհրդարանի սենատոր, Ղազախստանի նախկին պաշտ-պանության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԳՐՈՄՈՎԸ:


-Ռուսական կողմը, ի դեմս գնդապետ Ռուզինսկու, հայտարարել է, թե ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ զորամիավորումը կներգրավվի գործընթացի մեջ։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման բան. ինչու եմ հարցնում, որովհետև մինչև հիմա նման միտք երբեք չէր հնչել:
-Խնդիրն այն է, որ կա ՀԱՊԿ պայմանագիր, որը նախատեսում է հետևյալը. անդամ երկրների կոնֆլիկտի դեպքում մնացած երկրները պարտավոր են օժանդակություն ցուցաբերել։ Ինչպե՞ս դա կընթանա, ես կդժվարանամ ասել, այնուհանդերձ, ըստ այդ պայմանագրի, արագ արձագանքման զորքերը պետք է տեղակայվեն կոնֆլիկտի գոտում, անկեղծ ասած, ես հիմա չեմ կարող ասել, թե որտեղ:
-Շատ փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր է ղարաբաղյան գոտում լինի բլիցկրիգ, ինչպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում: Արևմտյան փորձագետները, ի դեպ, պնդում են, որ այդ բլիցկրիգը կարող է ձեռնտու լինել ռուսական կողմին:
-Շատ բան կարելի է կարծել: Սակայն այսօր իրականությունն այն է, որ բոլոր ուժերը ներդրվում են, որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվի խաղաղ ճանապարհով: Ոչ մեկին պատերազմ պետք չէ: Կարծում եմ` Ադրբեջանը ևս առանձնապես հետաքրքրված չէ պատերազմով, նրան պետք չէ, որ մարդիկ զոհվեն:
-Իսկ ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը:
-Չեմ կարծում: Հայաստանն արդեն հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել այդ Միությանը, ՄՄ անդամները բարեհաճ են Հայաստանի այդ ցանկության նկատմամբ, իսկ Ադրբեջանն այս առնչությամբ ոչինչ չի ասել:
-Ասում են` Ղազախստանը չի ցանկանում, որ Ղարաբաղը ևս անդամակցի Մաքսային միությանը, ավելին` Ադրբեջանի դրդմամբ Ղազախստանը ցանկանում է հասնել նրան, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետ դրվի:
-Բայց չէ՞ որ Ղարաբաղը չի հանդիսանում ինքնուրույն պետություն, ինչպե՞ս կարող է անդամակցել: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ես նման բան չեմ լսել:
-Դուք հավատո՞ւմ եք, որ ՄՄ-ն կկայանա:
-Կարծում եմ` այո՛, կկայանա, այն արդեն կարծես թե կայացել է` Ղազախստան-Բելառուս-Ռուսաստան երկրներով։ Ճիշտ է, կան ինչ-ինչ տարաձայնություններ, խնդիրներ, բայց այն գործում է:
-Ի՞նչ տարաձայնություններ են դրանք:
-Որոշ կոնֆլիկտներ կան, կան որոշակի պահեր, ինչ-որ տեղ պրոտեկցիոնիզմ, ինչ-որ տեղ` միմյանց չհասկանալու պահ։ Այն, ինչ ավերվել է քսան տարում, մեկ օրում չես վերականգնի: Բոլոր դեպքերում, ընթանում են գործընթացներ, բանակցություններ, ինքս մասնակցում եմ այդ բանակցություններին, և կարծում եմ, որ մենք այնտեղ բոլորս հասկանում, գլուխ հանում ենք միմյանցից:
-Իսկ ի՞նչ եք կարծում. ՈՒկրաինան «կհայտնվի՞» Մաքսային միությունում, թե՞ ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիրը:
-Անկեղծ ասած` դժվար հարց է: Պրոցեսն ընթանում է: Սպասենք: ՈՒկրաինայում, տեղյակ եք, դժվար ֆինանսական վիճակ է, և քաղաքական այն խաղերը, որը խաղում են ՈՒկրաինայում` անցնող քսան տարիների ընթացքում, գոնե ուկրաինական ժողովրդին դիվիդենդներ չբերեցին, իսկ որ տնտեսական վիճակն ՈՒկրաինայում ավելի է վատացել, դա փաստ է:
-Յանուկովիչին Ռուսաստանն օգնեց նախագահ դառնալու, հիմա նա փախչում է Ռուսաստանի գրկից, բոլորն են փախչում Ռուսաստանի գրկից, ինչո՞ւ:
-Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե որքանով է Ռուսաստանն օգնել Յանուկովիչին` դառնալ նախագահ, հնարավոր է և նրա թեկնածությունը Ռուսաստանը ողջունել է, բայց և ընտրողը եղել է ուկրաինական ժողովուրդը, այնպես չէ՞: Այսօր Յանուկովիչը թե Արևելքի, թե Արևմուտքի, թե Հյուսիսի հետ մեծ խաղերի մեջ է. գուցե շատ մեծ առևտուր է գնում ընդամենը:
-Իսկ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ՈՒկրաինան ստորագրում է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ է լինում այդ դեպքում ՈՒկրաինայի հետ:
-Ոչինչ էլ չի լինում: Այդ ժամանակ Մաքսային միությունը և Ռուսաստանը ՈՒկրաինայի հետ ունենում են տնտեսական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք ունեն Եվրոպայի հետ` նույնպիսի գներ, հարկեր…
-Մի խոսքով` դեֆոլտ:
-Դա Դուք եք ասում:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ