Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ամուսնացած չեմ, բայց մոտակա ժամանակներում պլանավորում եմ»

«Ամուսնացած չեմ, բայց մոտակա ժամանակներում պլանավորում եմ»
07.11.2013 | 11:27

«Հայասատնի Նոր Քաղաքական Մշակույթ» կուսակցությունը իշխանափոխության իր բանաձևն է մշակել: Նրա կողմից ներկայացված ծրագրային փաթեթը ներառում է մի շարք հիմնադրույթներ, որոնք կօգնեն ունենալ հայության երազած երկիրը:

Թե ծրագրում ինչպիսի հիմնադրույթներ կան իշխանափոխության հասնելու համար, irates.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՆՔՄԿ նախագահ Անի ԶԱԽԱՐՅԱՆԸ.

«Այս ծրագրով արմատական լուրջ փոփոխությունների կարելի է հասնել: Նախ և առաջ ժողովրդին պետք է համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Այսօր բոլորը քաղաքական գործիչ են դառել, բոլորը քննարկում են Մաքսային միության հարցերը, բայց չկա ընդհանուր գաղափարախոսություն: Անհրաժեշտ է. որ ՀՀ-ի բոլոր քաղաքական ուժերը միավորվեն մեկ ընդհանուր կուսակցության մեջ` ձևավորելով մեկ միացյալ ազգային կուսակցություն»,-ասաց նա`նշելով, որ այդ գաղափարը ծրագրի կարևորագույն կետերից մեկն է:

Որպեսզի հայ ժողովրդի սրտում ծնվի սեր, նվիրվածություն իր հայրենիքի, հող ու ջրի նկատմամբ, ՀՆՔՄԿ նախագահն առաջարկում է յուրաքանչյուր տարի թե’ մայրաքաղաքում, թե’ մարզերում մեծ շուքով նշել պետական նշանակության տոներն ու ծեսերը: Ավելին` պետք է ավելացնել տոները` «գունազարդելու համար իրականությունը»: Այսպես, Ա. Զախարյանը առաջարկում է ամիսը մեկ նշել որևէ տոն, օրինակ`երջանկության տոն, ներելու տոն, քաղաքացու, երիտասարդության, սփյուքահայության տոն և այլն:

Թվարկելով ծրագրի բոլոր կետերը` նա կարևորեց նաև հանրապետությունում տեքստիլ արտադրության ստեղծումը և հայկական անվանումներով բրենդների գործածումը. «Մենք այսօր վազում ենք արտասահմանյան բրենդների ետևից, բայց մենք պիտի ունենանք մերը»:

Տեքստիլ արտադրության առաջին նմուշները, ըստ կուսակցության ղեկավարի, կարող են լինել դպրոցական համազգեստներ, գուլպաներ, սրբիչներ, անկողնային պարագաներ, գրենական պիտույքներ, որոնք կունենան «Մետաքսե» անվանումը: «Վարագույրների հայկական անվանումը կարող է լինել «Շամիրամ»: Տեքստիլ արտադրության մյուս ճյուղը կարող է լինել կոշիկի արտադրությունը, տղամարդկանց համար այն կարող է ունենալ «Ալեքսանդր», իսկ կանանց համար` «Ալեքսանդրա» անվանումները»,-նշեց Ա.Զախարյանը` հավելելով, որ դա միանշանակ կաշխատի, ինչում ինքը համոզված է:

ՀՆՔՄԿ-ի ծրագրում մեծ տեղ է հատկացված կրթությանն ու դպրոցին: Կուսակցությունը գտնում է, որ պետությունը պետք է անվճար միջնակարգ և բարձրագույն ուսման հնարավորություն ապահովի բոլորի համար և հովանավորի առավել օժտվածների բարձրագույն կրթությունը արտերկրում:

Հաջորդ կարևորագույն դրույթներից մեկն էլ միտված է կրճատելու պետական ապարատը, մասնավորապես` դեսպանատների քանակը: Կուսակցությունը առողջ պետության հիմքը դիտում է առողջ ու ամուր բարոյահոգեբանական հիմքերի վրա կառուցված ընտանիքը, սակայն նա չի դատապարտում այն հայ կնոջը կամ տղամարդուն, ովքեր կյանքի որոշակի փուլում հասկանում են, որ այլևս հնարավոր չէ համատեղ կյանքով ապրել: «100 տոկոսով կանխատեսել մարդկային կյանքը մենք չենք կարող: 21-րդ դարի հայ մարդը իրավունք ունի տնօրինելու իր անձնական կյանքն այնպես ինչպես ինքն է ցանկանում, դա ոչ ոքի որոշելու բանը չէ: Ես նորից վերադառնում եմ իմ նախորդ մտքին և կրկնում եմ` մարդիկ ազատ են իրենց ընտրությունների և որոշումների մեջ: Աղջիկը եթե արդեն 26 տարեկան է, իր սիրած տղամարդու հետ պետք է զբաղվի սիրով և դրանում վատ բան չկա»:

Իսկ թե անձնական ինչ կարգավիճակում է ինքը` Անի Զախարյանը, վերջինս ասաց, որ դեռևս ամուսնացած չէ, բայց մոտակա ժամանակներում պլանավորում է ընտանիք կազմել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ