Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ճիշտ կլինի Խաչիկը սկզբում գնա Սաֆարովին այրի»

«Ճիշտ կլինի Խաչիկը սկզբում գնա Սաֆարովին այրի»
22.10.2013 | 00:48

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)

-Պարոն Մարտիրոսյան, Աղվան Գառնիկիչի հեռացումից հետո գնացել, ձեռքը սեղմե՞լ եք:
-Ինչի՞ համար… որպես մխիթարա՞նք:
-Այո, որպես մխիթարանք` տխուր սրտի:
-Ո՛չ, բացարձակ, որովհետև դրա կարիքը չեմ զգում, և չեմ կարծում, որ ձեռք սեղմելու անհրաժեշտություն կար:
-Էդպես մի՜ ասեք, էդպես մի՜ ասեք. հնարավոր է Գառնիկիչը նոր պաշտոն` քննչական տեսչությունների միավորումում չստանա:
-ՈՒզում է` ստանա, ուզում է` չստանա:
-Դուք անտարբե՞ր եք այլևս Գառնիկիչի նկատմամբ: Ասում էին` Դուք իր մարդն եք:
-Ամեն մեկին մի բան են ասում։ Ինձ էլ թող դա ասեն։ Մի հիմար քարը գցել է ձորը, չեմ փորձելու այն հանել:
-Զառային նկատի ունե՞ք, որ ասում եք` ամեն մեկի մասին մի բան են ասում. ասում են` ինքն էլ Դավիթ Հարությունյանի մարդն է:
-Լավ, էլի, ես խնդրում եմ իմ գործընկերներին լուրջ վերաբերվել, էդպիսի բան լինել չի կարող:
-Պարոն Մարտիրոսյան, Դուք Գառնիկիչին «մոռացել» եք, որովհետև արդեն նոր` «փարև Զորավար» ունեք, ու որ այդ «փարևի» մեջ արև՞ կա, կանաչ տերև՞ կա:
-Ես որևէ մեկին մոռանալու-հիշելու խնդիր չունեմ, որևէ մեկի մարդը լինելու խնդիր` առավել ևս, ես նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի «մարդը» չեմ, ես իր կուսակիցը, համակիրն եմ: Ես նույնիսկ իմ կնոջ մարդը չեմ:
-Ի՜նչ եք ասում… ես չէի ուզենա մտնել «մատի ու մատանու» արանքը, բայց և, ներեցեք, բաժանվե՞լ եք նրանից:
-Ո՛չ, պարզապես ուզում էի ասել` կնոջս մարդը չեմ, ամուսինն եմ:
-Հա՜, հասկացա: Եվ այնուհանդերձ, «Ժառանգությունում» ըմբոստությո՞ւն է հասունանում:
-Արդեն ասացի` ես Րաֆֆի Հովհաննիսյանի ռահակիրն եմ:
-Ինչն եք, ինչն ե՞ք:
-Զինակիցը` հին գրաբարյան ձև է:
-Փաստորեն, Դուք էլ անցաք խուճուճային լեզվամտածողության. վա՜տ չի, վատ չի:
-Չէ, պարզապես ես շատ լավ հայոց լեզվի ու գրականության դպրոց եմ անցել. իմ ուսուցչուհին` տիկին Ծառուկյանը, հրաշալի մասնագետ էր:
-Ինչո՞ւ եք հատկապես ազգանունը շեշտում: Ծառուկյանների հետ կա՞պ ունի:
-Ո՛չ: Նա ընդամենն իմ ուսուցիչն է եղել` չորրորդ դասարանից մինչև տասներորդ:
-Չէ՛, բայց կարող էր Ծառուկյանն էլ, չէ՞, ուսուցիչ լինել` իր բարեգործությամբ, սպորտին նվիրվածությամբ, իսկ Դուք սպորտի ոլորտում մանկավարժ-դասախոս եք:
-Այո, այո՛, որովհետև ինքը մասնագիտությամբ ևս մանկավարժ է և ավարտել է մեր ինստիտուտը:
-Գագիկ Ծառուկյանը մանկավա՞րժ է:
-Այո՛, պարոն Ծառուկյանն ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ:
-Ահա՜, տեսնո՞ւմ եք, պարոն Մարտիրոսյան, ես և Դուք` անդուլ ու անխոնջ ջանքի շնորհիվ, նոր կերպար բացահայտեցինք յուր մեջ. և ո՞ւր են նայել Ծառուկյանի «փիար» մենեջերները ցայս. որտե՞ղ ու ինչի՞ վրա են ծախսվել բյո՜ւր-բյուր գումարները, երբ ես ու Դուք նման «բացահայտումներ» ենք անում:
-Այո՜, այո: Բայց Դուք ինձ այլ և ոչ թե մեր համատեղ «փիար» գործունեությանն առնչվող հարցեր էիք նախապատրաստել:
-Այդպես մի՛ ասեք, իսկ գուցե մենք մեր կյանքի գործը արեցինք հենց նոր: Բայց եթե ասո՜ւմ եք: Պարոն Մարտիրոսյան, Դուք կարծում եք, որ Դավիթ Հարությունյանը ժողովրդավա՞ր աձնավորություն է, և նրա յուրաքանչյուր քայլ բխում է երկրի ոգո՞ւց:
-Ես կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանը մինչև հիմա այնպիսի քայլեր է իրականացնում, որոնք չեն համապատասխանում մեր պետականության ճշմարիտ ընթացքին:
-Մի՛ ուրացեք Ձեր «եղբորը», պարո՜ն Մարտիրոսյան, մի՛ ուրացեք. նա ձեր կուստիկնոջը միջազգային ասպարեզներում դրսևորվելու ժողովրդավարական հնարավորություն, հարցի իրավունք է տվել, պարո՜ն Մարտիրոսյան:
-Ժողովրդավարությունից դրդված` Դավիթ Հարությունյանը պետք է օժանդակեր, որպեսզի ընտրական օրենսգրքում բովանդակային փոփոխություններ իրականացվեին:
-Դուք այդ մասին ասե՞լ եք տիկին Զարուհուն, որ Դավիթ Հարությունյանին համապատասխան պահանջ ներկայացնի:
-Ես և Հովսեփ Խուրշուդյանը մշտապես այս հարցը բարձրացրել ենք, այնպես որ, այս հարցում Զարուհուն եկեք թողնենք հանգիստ:
-Ինչո՞ւ, վախենում եք Խաչիկ Ասրյանն իսկապես նրան այրի՞ խարույկի վրա:
-Ճիշտ կլինի` Խաչիկը սկզբում գնա Սաֆարովին այրի, նոր այդ ժամանակ կմեկնաբանենք իր խոսքերը` Զարուհու մասով:
-Խաչիկն է, բա որ գնա՞ց, բա որ այրե՞ց. ի՞նչ եք անելու էդ ժամանակ:
-Այդ ժամանակ նոր մեկնաբանություն կպահանջեք ինձնից:
-Փաստորեն, դեմ չեք Զարուհուն այրելուն:
-Ո՛չ թե դեմ չեմ, այլ խիստ կասկածում եմ նրա այրման գործընթացին:
-Փորձի՞ց գիտեք. Զարուհին ջրում չի խեղդվում, կրակում չի՞ այրվում:
-Ոչ, ես ցիտում եմ ասվածը Սաֆարովի մասով, ընդամենը: Եվ ուրիշ ոչինչ:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ