Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին Վահան Հովհաննիսյանն է, կարող է սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել»

«Այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին  Վահան Հովհաննիսյանն է, կարող է  սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել»
19.10.2013 | 00:30

«Իրատես de facto»-ի ճեպազրույցը ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ` Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին:

-Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախորդի` Սպարտակ Սեյրանյանի պաշտոնավարումը ԿԳ նախարարի պաշտոնում:
-Շատ բարձր:
-Դրա համա՞ր այդքան ջերմ ողջագուրվեցիք իր հետ: Իսկ Լևոն Մկրտչյանինը «շատ ցա՞ծր» եք գնահատում, որ չողջագուրվեցիք:
-Լևոն Մկրտչյանի հետ ողջագուրման համար պատեհ առիթ չեղավ պարզապես:
-Նախարարությունն իրե՞նց, թե՞ հանրապետականների ժամանակ էր «լավիկը»:
-Ոչ կոռեկտ պատասխաններ ակնկալող հարց եք տալիս:
-ՈՒզում էիք հանրապետականներին գովել, դրա համա՞ր... կարող էիք դաշնակցականներին գովել:
-Հենց էդ էլ ուզում եմ անել. մի խանգարեք: Եվ ուրեմն` նախարարությունը շարունակական քաղաքականություն է վարում մշտապես. հիմնական բարեփոխումների ուղղությունները նույնն են եղել թե՛ իրենց ժամանակ, թե՛ այսօր` հանրակրթական ոլորտ, բարձրագույն ուսումնական…
-Լավ, լավ, պարզ է. ոչ մի «այիբ» դաշնակցականները չեն ունեցել:
-Ես Ձեր կարիքը չունեմ, կներեք արտահայտությանս համար, որ այն խնդիրների մասին, որոնք ծագել են այս ընթացքում, Ձեր միջոցով իրենց հետ կիսեմ. նման բան ես հաստատ չէի անի մամուլի միջոցով, ինչպես նաև իրենք այս տարիների ընթացքում երբեք նման կերպ չեն վարվել:
-«Լավ չի, լավ չի»։ Իսկ ահա Դավիթ Հարությունյանն ինչ անում է` ելնում է ժողովրդավարության և երկրի ոգուց, Դուք այդպիսին չեք, փաստորեն:
-Մենք մեր «պատվիրակության» կազմում Զարուհի Փոստանջյան չունենք:
-Գուցե չգիտեք, որ ունեք, կամ դեռ չե՞ք հայտնաբերել:
-Վստահաբար` չունենք:
-Այդ շատ թանկարժեք գրիչը, որ նվիրեցիք Վահան Հովհաննիսյանին, հատուկ առել էիք, որ Ձեր դաշնակցական գործընկերն այսուհետ ՀՀԿ-ական եղեգնյա գրչո՞վ երգի կարոտ` «քեզի ընծա, իմ հայրենիք»:
-Բայց չէ՞ որ ես խոստովանեցի` գրիչը չեմ գնել, նվեր եմ ստացել և միանգամից որոշել եմ, որ այն նվիրելու եմ պարոն Հովհաննիսյանին:
-Ձեր բոլոր նվերնե՞րն են այդպիսի մեթոդոլոգիայով բաժանվում:
-Այո, նվերը պետք է պիտանի լինի. չի կարելի չծխող մարդուն կրակայրիչ նվիրել:
-Թե՞ պետք չի, դրա համար եք նվիրում:
-Ո՞վ ասաց, որ այդ լավ գրիչը ինձ պետք չէր, սրտիցս կտրեցի` տվեցի:
-Ի՞նչ էիք անելու, Ձեր «այփադը» Ձեզ լրիվ հերիք է` խորհրդարանում, այլուր, ամենուր: Գրչով հնարավոր չէ «հետաքրքիր բաներ» նայել և կամ, ինչպես պարոն Մովսիսյանը, շարիկ գլորել: Էլ չեմ ասում, որ «ֆեյսբուք» ընդհանրապե՜ս չկա էդ գրչի մեջ. ինչների՞դ էր պետք:
-Ո՛չ, այդպես չէ. գրիչը ոգի ունի:
-Այս ի՜նչ միստիկ գործընթացներ են կատարվում ՀՀԿ-ի հետ. «երկրի ոգի», «գրչի ոգի»… Դուք էդ` ի՞նչ. ՀՀԿ-ի ոգին նվիրեցիք դաշնակցականների՞ն:
-Այո, մի փոքրիկ հատված ինձնից նվիրեցի իրենց:
-Ինչ փոքրիկ հատված. դեսպանություն` Գերմանիայում, մարզպետություն` Արարատում, սպասվելիք հյուպատոսություն` Սանկտ Պետերբուրգում:
-Ընդհանուր երկիր ենք կառուցում` բոլորով միասին:
-Հա, ի դեպ, Դուք պատահաբար չշշկռվեցի՞ք` իմանալով, որ ընկեր Վահանը, ոչ ավել-ոչ պակաս, դետեկտիվ է գրել:
-Բացարձակ: Կարծում եմ` այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին Վահան Հովհաննիսյանն է, կարող է սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել, որպես ստեղծագործող:
-Չե՞ք պատրաստվում Դուք էլ Ձեր «ամպուլան», օ՜յ, ներեցեք, ամպլուան փոխել, երգահանից դառնալով դետեկտիվ գրող. ապացուցելու, որ լավ օրինակն էլ վարակիչ է: Համ էլ, Ձեր թանկագին գրիչը հետ կվերցնեք այդ ժամանակ:
-Այնպիսի մարտական կարիերա, ինչպիսին ունի պարոն Հովհաննիսյանը, ես չունեմ, դեռ պետք է կյանքից տպավորություններ հավաքեմ, որ պատրաստ լինեմ նման ստեղծագործական աշխատանքի:
-Այս ինչ ակնարկներ են: Չկարողացաք էլի` առանց նրբագեղ, ենթատեքստային կսմիթների:
-Այ, տեսնում եք, ամենավատն այն է, որ որքան ես անկեղծ, անմեղ բաներ եմ ասում, Դուք միշտ կարողանում եք դրանց մեջ պեղել ինչ-որ «սուր», չասված բան` Ձեր ենթադրությունների համար:
-Դա նրանից է, որ Ձեր աչքերն են մեղավոր, պարոն Աշոտյան:
-Դա էլ ենթադրությունների շարքից է, որ ոչ մի աղերս չունի իրականության հետ:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ