Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ես ինձ զգում եմ երեսունհինգ տարեկան, եթե շատ եք ուզում իմանալ` «по всем статьям»

«Ես ինձ զգում եմ երեսունհինգ տարեկան,  եթե շատ եք ուզում իմանալ` «по всем статьям»
19.10.2013 | 11:39

Կոտայքի մարզպետ
ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

-Պարոն Շահգալդյան, արդեն քանի տարի լրագրողներս Ձեզ գործից «հանում ենք», Դուք համառորեն «դուրս չեք գալիս», բայց վերջին օրերին առաջվա պես չեք պնդում, թե պաշտոնավարել եք ու դեռ պաշտոնավարելու եք։ Արդեն որոշ թեականություն կա Ձեր մտքերի մեջ:
-Հիմա ես, սիրելի տիկին, այս պահին իմ աշխատավայրում նստած, շարունակում եմ պաշտոնավարել։ Բայց և գիտեմ, որ պաշտոնը հավերժ չէ. կգա մի օր, որ դու հրաժեշտ կտաս նրան:
-Փաստորեն, պատրաստ եք «նրան» հրաժեշտ տալու:
-Ոչ թե պատրաստ եմ, այլ շարունակում եմ աշխատել ու կարծում եմ, որ դեռ երկար կաշխատեմ:
-Դե, ինչ թաքցնեմ, խոսակցություններ կան, որ Դուք եք հաջորդը:
-Հիմի Դուք դրանով ուրախանալո՞ւ եք:
-Բա հո լաց չե՞նք լինելու:
-Դե հիմի ուրախացեք, երբ պահը կգա, կուրախանաք, էս պահին նման բան չկա:
-Չէ՛, չէ, չէ՛, պարոն Շահգալդյան, Դուք ճիշտ չհասկացաք, ուզում էի ասել` եթե Ձեզ հանեն ու լավ փոխարինող գա, այդ ժամանակ կուրախանանք, որ Կոտայքի մարզը միացավ Հայաստանին` ըստ հայտնի կատակի: Եթե ոչ` Ձեզ համար շատ կտխրենք: Շա՜տ շատ: Անասելի:
-Դե, փնտրեք այդ փոխարինողին, ինչո՞ւ չեք փնտրում:
-Դուք կարծում եք, որ Արամայիս Գրիգորյանը լա՞վ փոխարինող է:
-Ես աշխատում եմ գնահատականներ չտալ:
-Իսկ Վահե՞ն` Հակոբյանը:
-Ասում եմ` աշխատում եմ ուրիշներին գնահատականներ չտալ:
-Չեք ուզում, էլի, պաշտպանել Ձեր «ազիզ» ընկերներին` Սուրեն Խաչատրյանին ու Էդիկ Բարսեղյանին կամ էլ չեք ուզում «վատամարդ» լինել:
-Սուրեն Խաչատրյանն իմ մտերիմ ընկերներից է: Իսկ Վահեի աշխատանքի գնահատականը պետք է տան Սյունիքի ժողովուրդը և հանրապետության ղեկավարները։ Մի երկու տարի մենք Վահեի հետ կաշխատենք, էն ժամանակ կհարցնեք, ես կասեմ` ինչ եմ մտածում իր աշխատանքի մասին:
-Պարոն Շահգալդյան, բա նոր չէինք խոսո՞ւմ, որ…
-...որ` ի՞նչ:
-Էն որ ասինք, թե կարող է «պատահի»:
-Ես էլ ասի, որ էս պահին իմ աշխատասենյակում նստա՜ծ` աշխատում եմ:
-Էս կարո՞ղ է` չեք ուզում հրաժարական տալ:
-Ինչի՞ պիտի տամ:
-Դե Բարսեղյանն ինչո՞ւ տվեց:
-Բարսեղյանը որոշել էր, որ ինքը գնում է, ես դեռևս այդպիսի ցանկություն չունեմ:
-Է՜, պարոն Շահգալդյան, գիտեք` Բարսեղյանն ունե՞ր... Ձե՞զ մոտ դիզվառելիքի գործն ինչ վիճակում է. խախտումներ չե՞ք ունեցել, մարզի տերերը` Ծառուկյանենք, չե՞ն ցանկացել իրենց հողերը մշակելու համար կառավարության տված էժան վառելիքից օգտվել:
-Բացարձակապես:
-Բա քանի՞ տարեկան եք:
-Ի՞նչ կապ ունի, ես Ձեզ Ձեր տարիքը հարցնո՞ւմ եմ…
-Կարող եք հարցնել։ Չասացիք` քանի տարեկան եք:
-Ձեզ ասեմ, որ ես տարիքը չեմ կարևորում: Աշխատանքն եմ կարևորում: Աշխատանքային ունակությունների համար տարիքը կապ չունի:
-Չէ՜, պարոն Շահգալդյան, խառնեցիք. էդ սիրո մեջ է, որ տարիքը կապ չունի. զի սերը տարիք չի հարցնում։ Պաշտոնի դեպքում էդպես չի՜: Ե՞վ…
-Եվ` ի՞նչ:
-Քանի՞ տարեկան եք։
-Նորից կրկնում եմ. ես Ձեզ հարցնո՞ւմ եմ` քանի տարեկան եք:
-Ես իմ տարիքից չեմ վախենում, մենք այնքան ենք, որքան զգում ենք, բայց մարզպետը չի կարող զգալ, մարզպետը պետք է առաջնորդվի աշխատանքային օրենսգրքով:
-Ես էլ չեմ վախենում: Ես ինձ զգում եմ երեսունհիգ տարեկան, եթե շատ եք ուզում իմանալ` «по всем статьям»:
-Կեցցե՜ք: Իսկ Դուք այդ «статья»-ի մասին տեղյակ պահե՞լ եք ղեկավարությանը: Իսկ գիտե՞ք, որ պարոն Բարսեղյանը փաստաթղթերով իր տարիքը հետ է տված եղել, այսօր ինքն ասել է` 67 տարեկան է, սակայն իրականում յոթանասուն է: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
-Գիտե՛ք… ես հիմա տագնապի մեջ եմ:
-Արժե՞ տարիքի պատճառով ընկնել տագնապի մեջ:
-Չէ, ճիշտ չհասկացաք. տագնապ է հայտարարված` եթե կառավարության նիստից տեղյակ եք (բլիցը տեղի էր ունենում այդ օրը-Կ.Դ), զորավարժությունների ենք, զբաղված եմ, չեմ կարող խոսել: Կամուֆլյաժով նստած եմ իմ սենյակում:
-Էդ ի՜նչ եք ասում. չէ, չէ, ոչ մի բան նկատի չունեմ, ես վաղուց Վանոյին չեմ ցիտում: Սազո՞ւմ է Ձեզ Ձեր կամուֆլյաժը:
-Շա՜տ…
-«Мой любимый цвет». կասեր հայտնի մուլտի հերոսը։ Պարոն Շահգալդյա՜ն, բայց Դուք զանգե՞լ եք պարոն Բարսեղյանին, ցավակցե՞լ եք իրեն:
-Բարսեղյանին օրական հանդիպում եմ, էլ ի՞նչ զանգեմ:
-Իսկ չե՞ք ուզում նախկին մարզպետներով մի ակումբ ստեղծել. կհավաքվեք, գլուխ գլխի կտաք, նոր ծրագրեր կմշակեք:
-Ես չեմ անդամակցի էդ ակումբին:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ես նախկին չեմ լինելու:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ