Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Լկտիների մի ամբողջ սերունդ է ասպարեզ եկել, որ հայհոյում է է՛լ հայրենիք, է՛լ պոեզիա»

«Լկտիների մի ամբողջ սերունդ է ասպարեզ  եկել, որ հայհոյում է է՛լ հայրենիք, է՛լ պոեզիա»
08.10.2013 | 11:35

Հարցազրույց գրականագետ, Երևանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ։

-Պարոն Ափինյան, մեր արդի գրականության Ձեր գնահատականը։
-Գրականության մեջ ժառանգորդության խնդիրը պետք է լինի գրական գործիչների ուշադրության կենտրոնում։ Ժամանակին Թումանյանի «Վերնատունը» ոչ միայն հավաքատեղի էր, այլև ավագների ու երիտասարդների հանդիպավայր։ Այնտեղ նաև սովորում էին գրել։ Ե՛վ Աղայանը, և՛ Թումանյանն օծում էին գրողներ, երիտասարդներին ճամփա էին տալիս։ Ո՞վ է Վահան Տերյանին առաջինը նկատել, ո՞վ է նրան անվանել բանաստեղծ, պաշտպանել անբարո հարձակումներից, իհարկե` Հովհաննես Թումանյանը: Երիտասարդների հանդեպ նման ուշադրություն այսօր Հայաստանում չկա:
-Թումանյանական «Վերնատանը» նման հարթակ այսօր Հայաստանում չկա՞, որտեղ կաճեցնեն երիտասարդ գրողների:
-Թույլ չեն տալիս, որ լինի: «Վերնատունը» կա:
-Ո՞վ թույլ չի տալիս:
-Հասարակական կյանքը կառուցված է այնպես, որ գաղտնի հրամանատարները ամեն ինչ անում են, որ իսկականը չերևա, ամեն քայլ գործադրված է, որ տաղանդավոր գրողն անտեսվի, երիտասարդը չաճի: Լկտիների մի ամբողջ սերունդ է ասպարեզ եկել, որ հայհոյում է է՛լ հայրենիք, է՛լ պոեզիա։ Անտիպոեզիա ենք ստեղծում պոեզիայի փոխարեն, անտիարձակ ենք ստեղծում արձակի փոխարեն։ Այս ամենը պետք է մտահոգի։
-Ձեզ հետ այնքան էլ համամիտ չեմ, քանի որ տաղանդավոր մարդը, որքան էլ նրան ճնշեն ու ճանապարհ չտան, միևնույն է, կերևա և իր տեղը կգտնի։
-Ձեր ասածը ճիշտ է, եթե վերաբերում է անցյալին։ Այսօր այդպես չէ։ Այսօր այնպես հնարավոր է մարդու ձայնը կտրել, նեղ վիճակի մեջ գցել, որ այլ ելք չունենա. կա՛մ լռի, կա՛մ էլ արտագաղթի։ Մենք շատ երիտասարդներ ունենք, որ, զզված այս աննորմալ գրական մթնոլորտից, փախել են Հայաստանից։ Մեր խնդիրն է ճանապարհ տալ ազնիվ հոգիներին։ Թե չէ, մարդը գրում է, որ ինքը սեքս է անում, իր սիրտը զուգարան է ուզում, և դա ստանում է պետական մրցանակ։ Լրագրողը կարո՞ղ է պարզել, թե դա ինչպես եղավ։ Իհարկե կարող է։ Եթե ես լրագրող լինեի, կփորձեի պարզել, ինչպես այդ անձնավորությունը մրցանակ ստացավ, ով խրախուսեց, ովքեր էին հանձնաժողովի անդամները, ով անբարո գրքին մրցանակ տվեց։ Ես մաքրության կողմնակից եմ, պոեզիան միշտ եղել է մաքուր ավազանը, ու Հայաստանի գրողների միությունում այնքան լավ մթնոլորտ կա այսօր։ Երևանի գրողների միությունը մեծ համակրանքով է լցված մեր մայր կառույցի նկատմամբ։ Մենք պարզապես առանձնացանք, ստեղծեցինք առանձին կառույց, պետականորեն գրանցեցինք այն, նախ և առաջ որովհետև ամբողջ աշխարհում ընդունված է ունենալ բազմաթիվ միություններ։ Ստալինյան այդ վիճակը պետք է վերացնել։ Ռուսաստանում, օրինակ, ավելի քան 300 գրողների միություն կա։ Ինչո՞ւ պետք է Հայաստանը 37 թվի չափանիշներով առաջնորդվի՝ մեկ ղեկավար, մեկ միություն, և լրագրողներն էլ առավոտից երեկո խոսեն գրողների միության նախագահի մասին։ Մեր ամբողջ հանրության ուշադրությունը պետք է բևեռել գրողի վրա և ոչ թե գրողների միության նախագահի։
-Հույս ունե՞ք, որ լավագույն թեկնածուն կհաղթի գրողների միության նախագահի պաշտոնում։
-Ես հավատացած եմ, որովհետև գրողների միության բոլոր անդամների հետ անձնապես ջերմ հարաբերություններ, ջերմ համակրանք ունեմ։ Ով էլ ընտրվի, շատ լավ գործելու է։ Երևանի գրողների միությունն էլ աջակցելու է նրան, թևութիկունք է դառնալու, լինելու է համագործակցություն, թշնամանքին՝ վերջ։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ