Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
26.09.2013 | 23:55

Ամերիկյան հատուկ ծառայությունները հարվածի տակ են դնում իրենց երկրի հեղինակությունը և հսկայական փողեր են ծախսում հանուն այն բանի, որ առավելագույն տեղեկություններ ստանան անգամ դաշնակից պետությունների կառավարական կառույցների գործունեության մասին։ Այնինչ մենք ինքներս ենք լուրջ միջոցներ ծախսում հայրենի կառավարության գործունեությունը բոլորին առավելագույնս հասանելի դարձնելու համար։ Այժմ խոսենք «թափանցիկ կառավարություն» գործընկերության մասին։ Հայաստանն այդ նախաձեռնությանը միացել է 2011-ի նոյեմբերին։
Ի՞նչ կառույց է սա, որը ոչ մի կերպ նախատեսված չէ ՀՀ հիմնական օրենքում։ Արևմուտքի կողմից համառորեն սերմանվող պետական կառավարման այդ դոկտրինի անկյունաքարը քաղաքացիների իրավունքն է` հասու լինելու պետական փաստաթղթերին ու գործողություններին, նպատակ ունենալով արդյունավետ հասարակական վերահսկողություն սահմանել պետական կառավարման նկատմամբ։ Այլ խոսքով, պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած։ Սակայն Լենինը, ի տարբերություն պետծառայության ներկա «սազ չալողների», քարոզում էր, որ խոհարարը «պետք է պետություն կառավարել սովորի»։ Ինչպես հայտնի է, իրեն հարգող ոչ մի մասնագետ չի սիրում, երբ աշխատելիս «կանգնած են լինում» իր շնչին։ ՈՒ դժվար է պատկերացնել, որ վիրաբույժը կարող է վիրահատարան թողնել հիվանդի հարազատներին, երբ ինքը վիրահատում է, թեև, կարծես, բժշկի գործողությունները վերահսկելու նրանց «իրավունքն» ակնհայտ է։ Չէ՞ որ, համաձայնեք, ավտոտեխսպասարկման վարպետն անգամ ավտոմեքենայի տիրոջը սպասարկման կետ թույլ է տալիս մտնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Հազիվ թե գտնվի մեկը, որ ասի, թե կառավարության աշխատանքն ավելի պակաս բարդ ու պատասխանատու է։ Սակայն վարչապետը 2012 թվականից հայտարարում է ¥եթե ոչ պնդում¤, թե շուտով կառավարության նիստերն անցնելու են «թափանցիկ» ընթացակարգով։
Ինչպես հայտնի է, օտարերկրյա հետախուզությունների համար օպերատիվ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն «գաղտնի» նշումով նյութերը։ Անգամ ոչ գաղտնի նյութերի մանրազնին վերլուծությունը հնարավորություն է տալիս սպառիչ տեղեկություններ քաղելու։ Ասենք, բանը միայն դա չէ։ Կառավարական խորհրդակցությունները վերածելով «32 ատամ» ակումբի կամ «Գեներալի աղջիկը» ֆիլմի նման մի բանի, նախարարներին դրդում են աշխատելու ոչ թե հանուն երկրի, այլ ի հաճույս հանրության։ Նրանք պարզապես հարկադրված են լինում մտածելու ոչ այնքան իրենց առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետության, որքան այն մասին, որ դուր գան «հանդիսատեսին»։
Սակայն շատ կասկածելի է, թե այդ «ռեալիթի-շոուն» մեծ ժողովրդականություն կվայելի. հազիվ թե կառավարության նիստերի հեռարձակումը լայն հանդիսասրահ ունենա, բացի օտարերկրյա լրտեսներից ու մասնագետների խիստ նեղ շրջանակից։ Թեկուզ և այն պատճառով, որ բնավ էլ ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի միջին վիճակագրական քաղաքացուն։ Եվ անգամ «թափանցիկ տվյալների» կայքի բացումը հազիվ թե մոտ ժամանակներս որևէ բան փոխի։ Մի պարզ պատճառով. ժողովրդին հետաքրքրում է կառավարության աշխատանքի արդյունքը և ոչ թե ընթացքը։ Եվ դա հասկանալի է։ Իսկ կառավարության գործունեության ժողովրդական վերահսկողության համար կա մի այնպիսի հանրահայտ մարմին, ինչպիսին խորհրդարանն է` Ազգային ժողովը, ուր հավաքված են ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները։ ՈՒ միանգամայն այլ բան է, որ մեր խորհրդարանականների կրթական ¥ասենք, նաև ընդհանուր բարեկրթական¤ մակարդակը հեռու է բավարար լինելուց։ Բայց դա արդեն առանձին թեմա է։
«Թափանցիկ կառավարության» յուրօրինակությունը հիշատակված հանգամանքներով չի սահմանափակվում։ Ասում են, որ այնտեղ կա նաև, այսպես կոչված, «փորձագիտական խորհուրդ»։ Նման խորհուրդներ կան շատ կառույցներում, ու դրանց գործառույթները միանգամայն ակնհայտ են. փորձագետները ներգրավվում են կարևոր խնդիրների վերլուծության և այս կամ այն հարցի առնչությամբ որակյալ եզրակացությունների համար։ Սակայն «թափանցիկ կառավարության փորձագիտական խորհուրդը», որպես կանոն, միանգամայն այլ բանով է զբաղված. չի աշխատում կառավարության հրահանգով, այլ ինքն է նրան խնդիրներ առաջադրում։ Հենց այդպես. ինչ-որ մի մարմին, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ, որի անդամները ժողովրդի ընտրյալներ չեն, իրավունք է ստանում կառավարության քննարկմանը ներկայացնելու ինչ-ինչ թեմաներ։ Այդ ինչպե՞ս։ Ի՞նչ հիմունքով։ Եվ իրավական ի՞նչ կարգավիճակ ունի այդ «փորձագիտական խորհուրդը», որն ավելի շատ լոբբիստական կառույց է հիշեցնում։
Եվ ուրեմն, ի՞նչ է այդ «թափանցիկ կառավարությունը» (ԹԿ)։ Պարզապես մի հերթական սիրելի, թանկ ու անօգուտ խաղալի՞ք։ Դեռ լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց ԹԿ-ն, բացի վարչապետի հրապուրանքից, ունի նաև այլ, ավելի էական կողմեր։ Եթե ուշադրությամբ նայելու լինենք ԹԿ-ի կառուցվածքին, հատկապես օտարերկրյա պրոֆեսիոնալ և տնաբույծ խորհրդականներին, ապա պարզ կդառնա, որ ԹԿ-ն մեր երկիրը նախապատրաստում է պետական կառավարման համակարգի վերակազմավորմանը` անգլոսաքսոնական արժեքների ու ստանդարտների հիման վրա այն ավելի արդյունավետորեն կառավարելու համար։ ԹԿ-ն արդեն խորհուրդ է տալիս անցում կատարելու ԱՄՆ-ի ստանդարտներին։ Կառավարության թափանցիկ գործընկերության հինգ հիմնական խնդիրներն են.
1. Պետական մարմինների աշխատանքի բարելավումը. սոցիալական քաղաքականության բոլոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, դատավարությունը, կոմունալ սպասարկումը, հեռահաղորդակցությունը, ցանկացած այլ ոլորտ` ի հաշիվ պետական հիմնարկների աշխատանքի արդյունավետության բարձրացման կամ մասնավոր հատվածում ինովացիաների (նորույթների) ներդրման։
2. Պետական մարմինների հաշվետվության ընդլայնումը. կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ծառայողների էթիկայի զարգացման տեղեկությունների հասանելիության ապահովման, ֆինանսական ռեֆորմների քննարկման, լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության ապահովման միջոցառումներ։
3. Պետական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը. բյուջետային քաղաքականությանը, պետգնումներին, բնական պաշարներին ու արտասահմանյան օգնությանն առնչվող միջոցառումներ։
4. Ավելի անվտանգ հասարակության ստեղծումը. հասարակության անվտանգության և առհասարակ անվտանգության ամրապնդում, արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքների վերացման, էկոլոգիական սպառնալիքների դեմ պայքարի միջոցառումներ։
5. Կորպորատիվ հաշվետվության բարելավումը. կորպորացիաների հաշվետվության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ` այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էկոլոգիական քաղաքականությունը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունն ու հասարակության մասնակցությունը։
Բայց, իմ կարծիքով, «իշխանության փոխման» գործիք դառնալու ԹԿ-ի գլխավոր խնդիրը, դրա հիմքում ընկած գերժողովրդավարացումը և համընդգրկուն հանրային վերահսկողությունը ցանկացած պահի կարող են օգտագործվել պետական կառավարման մեջ քաոս առաջացնելու համար։ Եվ այդ դեպքում ԹԿ-ն միշտ պատրաստ է փոխարինման գալու պետության կառավարման այսօրվա համակարգին։
ԹԿ հայեցակարգը մշակվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում, և Վաշինգտոնում շատ էին ուզում ¥ու հասան դրան¤, որ Հայաստանը` «Ռուսաստանի ֆորպոստը», անդամակցի «Կառավարության թափանցիկ գործընկերությանը» ¥ԿԹԳ¤։ Չէ՞ որ դա զգալիորեն հեշտացնում է երկրի և նրա դաշնակիցների նկատմամբ վերահսկողության համակարգը։ Չէ՞ որ ԿԹԳ-ն, որ ներառում է ավելի քան 50 երկիր, բոլոր մասնակիցներից պահանջում է ավելի մեծ թափանցիկություն։ ՈՒ գլխավորը` գործողությունների ծրագրերի իրացումը հրապարակավ գնահատվում է յուրաքանչյուր պետության կառավարության և հասարակայնության ներկայացուցիչների կողմից։ Կարևորը նույնիսկ «ինովացիոն» պլպլան փաթեթավորումը չէ։ Նախագահ Պուտինը չեղարկել է 2013 թ. Ռուսաստանի անդամակցությունը ԿԹԳ-ին։ Այդ մասին վերջերս հաղորդեց ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի հայտարարությունը։ «Նման որոշում իրոք ընդունվել է»,- ասել է Պեսկովը։ Ընդ որում, նա նշել է, որ խոսքը աշխատանքի դադարեցման մասին չէ։ Բայց հնարավոր են այդ միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության ժամկետների ու ծավալի ճշգրտումներ։ Եվ դա, անկասկած, ուրախալի նորություն է։
Բայց դա բացահայտորեն բավարար չէ։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի իշխանության բարձրագույն էշելոններում կան ոչ միայն ոչ սահմանադրական կառույցներ, այլև մասնագիտական առումով ոչ բանիմաց մարդիկ։ Եթե չասենք` օտար պետությունների օգտին աշխատող։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 27515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ