Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Կարեն Քոչարյան. «Ես ավելի շատ կողմնակից եմ իրականությանը»

Կարեն Քոչարյան. «Ես ավելի շատ կողմնակից եմ իրականությանը»
04.09.2013 | 17:33

Վերջին տարիներին իշխանական և իշխանամերձ քարոզչամեքենան կարծես թե լծված էր հանրությանը ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը պատրաստելու գործընթացին, սակայն անակնկալ շրջադարձը և Մաքսային միությանը միանալու որոշումն անակնկալի բերեցին բոլորին։

Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ համաձայն չէ մեր այդ դիտարկմանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հավասարապես քարոզվել են թե՜ Եվրամիության հետ կապերի սերտացումը, թե՜ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եվ այս երկուսը միմյանց չեն հակասում։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի վարած և-և-ի քաղաքականությունն այսօր էլ ուժի մեջ է։ «Երբ ժամանակին աշխարհն ընդունեց տնտեսական պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, Հայաստանը ՄԱԿ-ում այդ որոշմանը ձեռնպահ քվեարկեց, և ոչ ոք Հայաստանին չմեղադրեց, որոհետև հասկանում էին, որ դեպի արտաքին աշխարհ մեր միակ ճանապարհն Իրանն է։ Մենք չենք կարող մեկուսացված վիճակում հայտնվել։ Եթե Եվրոպան դնում է կամ-կամի խնդիր, ուրեմն պետք է փորձի բացել Թուրքիայի հետ սահմանը, ընդ որում՝ ոչ թե ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո, այլ մինչև այդ, քանի որ չես կարող խոստումներով առաջնորդվել, ստորագրել փաստաթուղթը, հետո մնալ մեկուսացված։ Եթե ինչ-որ մեկին թվում է՝ ինձ Տամբովն ու Օմսկն ավելի են դուր գալիս, քան Վիեննան, Լոնդոնը, Բարսելոնն ու Փարիզը, չարաչար սխալվում են։ Ինձ դուր են գալիս Եվրոպան, եվրոպական կյանքը։ Բայց կա հաճելի ռոմանտիկա և իրականություն։ Ես ավելի շատ կողմնակից եմ իրականությանը։ Ես հիմա Վիեննայի կողքը չեմ, ես Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին եմ։ Կտա՞ն մեզ հնարավորություններ, մենք դրանցից չենք հրաժարվի։ Մենք չենք ասում՝ պետք չէ մեզ Եվրոպան։ Մենք ասում ենք՝ սա մեզ համար կենսական նշանակության խնդիր է, ինչը չի կարող հակասել եվրաինտեգրմանը»,- նշում է Կարեն Քոչարյանը։

Ինչ վերաբերում է հանրային ընկալմանը, ապա հասարակության տրամադրությունները հասկանալու համար Կ. Քոչարյանը խորհուրդ տվեց իրականացնել սոցհարցումներ (բայց ոչ հայտնի մարդկանց կողմից) ու հրապարակել կամ էլ անցկացնել հանրաքվե։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ