Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Գործադուլը ծայրահեղ քայլ է

Գործադուլը ծայրահեղ քայլ է
10.06.2013 | 17:52

Փաստաբանները, ինչպես խոստացել էին, այսօր և վաղը գործադուլ են անում` պահանջելով, որ Վճռաբեկ դատարանը չկայացնի կամայական որոշումներ: Այդ առթիվ նրանք «Կոնգրես» հյուրանոցում հրավիրել էին քննարկում-սեմինար, որի ժամանակ հնչեցին բազմաթիվ կարծիքներ ու դիտողություններ:

Մասնավորապես, կարծիքներ հնչեցին, որ խնդիրը ոչ թե օրենսդրության մեջ է, այլ Վճռաբեկ դատարանի կայացրած կամայական որոշումների:
Փաստաբաններն ուշադրություն հրավիրեցին այն իրողության վրա, որ Հայաստանը շատերը լքում են արդարության բացակայության պատճառով: Փաստաբան Գևորգ Դավթյանը նշեց, որ հայեցողությունը և կարծիքը չպետք է լինեն կամայական, այլ օբյեկտիվ:
«Չես կարողանում որոշել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում այս կամ այն բողոքը մերժելիս»,- ասաց նա:
Irates.am-ը հակիրճ զրույց ունեցավ փաստաբան, գործադուլը նախաձեռնող փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:


-Պարոն Ալումյան, երբ վեց-յոթ տարի առաջ փոփոխություններ կատարվեցին «Դատական օրենսգրքում», մտահոգություններ էին հնչում, որ այդպիսով Վճռաբեկ դատարանին տրվում են լիազորություններ` կայացնելու կամայական որոշումներ: Ինչո՞ւ հաշվի չառնվեց այդ ամենը:
-Փաստաբանները չպետք է դիմեն ծայրահեղ մեթոդների: Մենք պայքարեցինք: Ի՞նչ տեղի ունեցավ: Փաստաբաններից, իրավապաշտպաններից, իրավաբաններից մարդիկ գնացին Սահմանադրական դատարան, ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, հետո Վճռաբեկ դատարանը սկսեց չպատճառաբանված որոշումներով հետ ուղարկել այդ բողոքները: Մեր համայնքի մարդիկ դիմեցին ՍԴ, ՍԴ-ն էլ արձանագրեց, որ չպատճառաբանված դատական ակտերով որոշումները հակասահմանադրական են: Դրա արդյունքում էր, չէ՞, որ տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, դրանից հետո էր, չէ՞, որ Վճռաբեկ դատարանը շարունակեց չպատճառաբանել իր որոշումները: Չէ՞ որ մենք մամուլի ասուլիսներով, առանձին հրապարակումներով անընդհատ պահանջում էինք, որ բողոքները վերադարձնելու դեպքում լինի պատճառաբանություն: Այնպես չէ, որ մենք լռել ենք, մենք անընդհատ արձագանքել ենք: Հիմա դիմում ենք ծայրահեղ քայլի:
-Փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով Եվրադատարանում ընդդեմ ՀՀ-ի շահած գործերին, ամիսներ առաջ հանդես էր եկել առաջարկությամբ, որ ոչ թե կառավարությունը վճարի ԵԴ-ում գործը շահած քաղաքացուն, այլ այն դատավորները, դատախազները, քննիչները, որոնց պատճառով կայացվել է անարդարացի վճիռ: Որպես փաստաբան` ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի մասին:
-Այսօր, ցավոք, ես պատրաստ չեմ մանրամասն կարծիք հայտնելու այդ առաջարկության մասին, որովհետև դրա համար լուրջ պատրաստվածություն է անհրաժեշտ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ