Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Մարզպետի պաշտո՞ն, թե՞ լիցքավորման քարտ

Մարզպետի պաշտո՞ն, թե՞ լիցքավորման քարտ
04.06.2013 | 01:27

Սուրեն Խաչատրյանը մարզպետի պաշտոնը խառնել է լիցքավորման քարտի հետ։ «Ես սառեցրել եմ իմ պաշտոնանկությունը մինչև հետաքննության ավարտը, ինչի մասին տեղյակ եմ պահել իմ վերադասին»,- նշված է Սյունիքի մարզպետարանի կայքէջում։ Ստացվում է, որ երբ մարզպետը ցանկանա, կարող է սառեցնել, հետո էլ լիցքավորել իր պաշտոնը։ Այսինքն` մարզպետի համար ՀՀ օրենքներն ու կարգը կա՜ն, չկա՜ն... օրենք չեն։ Ըստ գործող կարգի, մարզպետը նշանակովի պաշտոն է, և լիազորությունների դադարեցումը հաստատում է կառավարությունը մարզպետի գրավոր դիմումի համաձայն։ Բայց, ինչպես պարզեցինք, կառավարությունը գրավոր դիմում Սուրեն Խաչատրյանից չի ստացել։ Ինչևէ, ինչպե՞ս են մեկնաբանում այս իրավիճակը քաղաքական գործիչները։ Իհարկե, ամենից առաջ հետաքրքիր էր իմանալ հանրապետականի տեսակետը, բայց նրանց հեռախոսները երեկ ամբողջ օրն անհասանելի էին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ (քաղաքագետ)
-Սուրեն Խաչատրյանի վերջին հայտարարությունը առավել ցինիկ է հնչում, որովհետև այն, ըստ էության, հայտ չէ հրաժարականի մասին։ Փաստորեն, մարզպետը «մեծահոգաբար» դադարեցնում է իր լիազորությունները ժամանակավորապես և այդ մասին «մեծահոգաբար» տեղյակ է պահում իր վերադասին։ Նա հատուկ շեշտում է, որ իր լիազորությունները դադարեցնում է մինչև նախաքննության ավարտը։ Պետք է արձանագրել, որ այդ նույն տրամաբանությամբ նախաքննությունը կարող է պարզել, որ Լիցկայի շրջապատը ոչ միայն անմեղ է, այլև դիմել է «անմեղ» ինքնապաշտպանության։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն կամք չունեցան պաշտոնանկ անելու մարզպետին, այլև չցանկացան նույնիսկ նրան հրաժարականի դիմում պարտադրել։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունում մի հաստիք է բացվել, որը զբաղվում է պսևդոմեղայական տեքստեր գրելով այս կամ այն հանցագործությունը կատարած պաշտոնյայի համար։ Առանձին դեպքերում փոխվում են միայն անունները։ Այդպիսի տպավորություն ստացա, որովհետև Խաչատրյանի հայտարարությունը նման էր «Հարսնաքարի» դեպքին հաջորդած Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ («Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար)
-Ցնցող հայտարարություն էր, որի համար պետք է ամաչեն ՀՀ նախագահը, վարչապետը, իշխող կուսակցությունը։ Եթե ակնհայտորեն հանցագործության բուն պատճառն ինքն է իր լիազորությունների ավարտն ու գործունեությունը սահմանում, ապա դա վկայում է հանցագործությունը բարձր մակարդակով հովանավորելու մասին։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ