ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սե՜ր իմ, դաշնակցությո՜ւն իմ

Սե՜ր իմ,  դաշնակցությո՜ւն իմ
31.05.2013 | 00:00

ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել: «Համբոն ուզում է իր 123 տարեկան ՀՅԴ-ին տանել քաղաք` մարդ դարձնելու»: Խառնեցինք: Ձևով ՀՅԴ «շարքերը», բովանդակությամբ ՀՅԴ-ին այդպես էլ յուր միակ և հիմնական հենարան չհամարող «մոդերատորը», փորձում են «մաքրել» ՀՅԴ-ն, որպեսզի նրան գումարեն «մաքրված» ԲՀԿ-ն (դե, ՀԱԿԿ-ն էլ կա ու կա) և այդպես գնան գրավեն «համաշխարհային սովնարկոմը»` սկզբում ՀՀ վարչապետի աթոռը, իսկ հետո արդեն իսկ «քթի տակ» է 2018-ը, որը ճակատամարտի առումով միակ և վերջնական թիրախն է: «Մոդերատորության»:
Ի՞նչ է պատահել: Հե՛չ: Շարքերն «ընկերական բարևներ» են «ղրկել» ՀՅԴ վենախավին. շա՜տ-շա՜տ բարևներ` «Պյուրոյին»` ՀՅԴ Բյուրոյին, որը, հիշենք, ղեկավարում է ոչ անհայտ Հրանտ Մարգարյանը, վերջինս էլ հաճախ է հյուր լինում երկրի առաջին դեմքին` Սերժ Ազատի Սարգսյանին` հետը տանելով ԳՄ ներկայացուցիչ, արտասահմաններում ԱԺ քվոտայով անվերջ «ֆռֆռացող», իրական արժեհամակարգում «մոդերատոր» սիրող, սակայն ընկեր Հրանտից պարտադրված նախագահական տարված Արմեն Ռուստամյանին:
Եվ ուրեմն` ՀՅԴ «շարքերի» համարձակությունը հերիքել է վեր դասել յուրյանց` ՀՅԴ կանոնակարգից, մտնել վիրտուալ տարածք ու անանուն նամակ հղել սեփական ՀՅԴ-ին, ինչը ըստ ՀՅԴ կանոնակարգի և նրա էլիտայի` չտեսնված-չլսված բան է ու արժանի է «թըխկ»-գնդակահարման, զի դաշնակցականը պետք է իմանա «դաշնակ չալելու» արհեստը… Խառնել ենք էլի, որովհետև դաշնակցական կառույցը այդով ցնցումների տանելու մարտավարությունը` գաղափարական համարում ունեցող այդ կառույցի համար խստագույնս անընդունելի է, եթե չասենք` դատապարտելի, զի յուրյանք ԲՀԿ, ՀԱԿ կամ ՀՀԿ չեն:
Այսպիսով, մի քանի օր է, ինչ Facebook-ում թևածում է նամակը` ուղղված հանրությանը` ընդդեմ ՀՅԴ-ի (այլ կերպ հնարավոր չէ այն մեկնաբանել), որով «աուտսայդեր» է համարվում ՀՅԴ քաղաքական էլիտան, կոչ է արվում Բյուրոյի և ԳՄ 98-ից այս կողմ եղած բոլոր անդամներին լքել «տարածքը»: Որովհետև «պրավալի» են տարել 2008-ից սկսած բոլոր ընտրությունները:
Շատ արագ ներվայիններին հանգստացնելով` ասենք, որ նամակն անանուն է: Ինչն էլ արդեն իսկ խոսում է նրա «անմաքուր» լինելու, քաղաքական նպատակներ հետապնդելու մասին, չնայած այն, ինչ գրված է այդ նամակում, արդեն տասը տարի և de facto ՀՅԴ բյուրոյի և ԳՄ ժողովների քննարկման առարկա է:
Դեռ մինչև նախագահական, ապա և` ավագանու ընտրություններ, խոսակցություններ կային, որ եթե ընտրություններում ՀՅԴ-ն չպահպանի իր քաղաքական դեմքը, ապա դրսից` արդեն տևական ժամանակ դադարեցված ֆինանսավորումը նոր «թափ կստանա», ՀՅԴ-ն ընդհանրապես և այլևս չի ֆինանսավորվի, ավելին` տեղի կունենա էլիտայի փոփոխություն: Առերևույթ` գաղափարական-քաղաքական դիմագիծը պահելու, իրականում` ԲՀԿ-ի բանկրոտից ու դեֆոլտից հետո, ՀՅԴ ծպտյալ անդամներին ծառայեցվելու համար:
Եվ քանի որ չկան ՀՅԴ նախկին անդամներ, այլ կան հավերժներ, «ծպտյալների» կողքին տրվում էր նաև ոչ անհայտ, նախկին ՀՅԴ անդամ Ժիրայր Սեֆիլյանի անունը, որն այսօր ոչ միայն «ղեկավարում» է «Նախախորհրդարան» շարժումը` ընդդեմ «հանցագործ ռեժիմի», ընդդեմ «ավազակապետական իշխանության»… Չե՞ք ամաչում. ո՞վ տվեց հանուն Ռուսաստանի, հանուն երկրորդ նախագահի անունները, մանավանդ որ ոչ միշտ են այդ երկուսի շահերը համընկնում «այս գործում», և ուրեմն, Ժիրայրի անունը դաշնակցականներն ընդամենը կապում են «Ռենեսանս Հայաստանի» հետ. կառույց, որն ստեղծում է Ժիրոն` դրսում, ընդդեմ ոչ միայն ՀՅԴ-ի, այլև հայաստանյայց իշխանությունների, որպեսզի վերջիններս համահավաք, հողահավաք առաքելությունը իրականացնեն նորովի:

Մի խոսքով, այսօր Հայաստանում, ինչպես բոլորի, այնպես էլ թանկագին ՀոՀիԴա-ի տակ դրվում է հզոր դետոնատոր` յուրայինների կողմից, ցնցվելու, օդ թռցվելու համար, ինչպիսիք դրված են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի «տակ» և ընդհանրապես այս հայրենիքի տակ:
Դա ձեզ չի՞ անհանգստացնում, հարցրինք ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանին։ «Բացարձակ. ՀՅԴ-ն հետայսու ևս զերծ է մնալու որևէ կարգի ցնցումներից։ ՀՅԴ-ում կա առողջ մտածողություն ու բոլոր կարգի կարծիքները հնչեցնելու մեխանիզմ: Մնացյալը քիչ է հետաքրքրում մեզ, էլ առավել անանուն նամակները»,- ասաց նա, մեր հաջորդ հարցին տալով էլ ավելի «твердый» պատասխան` բայց չէ՞ որ Facebook-ն էլ աշխարհում ստեղծվել է հենց նրա համար, որ ցնցի, պայթեցնի, բաժանի և տիրի… բոլորին: «Նորմալ է: Խնդիր չէ: Թեթև տարեք»:
Տարանք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ