ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի

Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի
07.05.2013 | 18:41

Երևանի ավագանու ընտրություններից հետո շոկի մեջ է հայտնվել «Բարգավաճ Հայաստանը», որը, անշուշտ, ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում, քան ստացել է` 23, 05 տոկոս: Կվերցնե՞ն մանդատները, թե ոչ՝ կորոշի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կորոշի, երբ կկարողանան հաղթահարել շոկը:
ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ, որ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանն էլ է բաժանել ընտրակաշառք, սակայն ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, իր ակնկալած արդյունքներից շատ քիչ տոկոսներ է ստացել: Սրան զուգահեռ՝ կայքերից մեկում հրապարակվել էր տեղեկատվություն, որ ԲՀԿ-ական, Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, հնարավոր է, կալանավորեն: Նա մարզպետ եղած ժամանակ, ըստ լուրերի, Վայոց ձորի մի քանի գյուղերին հատկացված դիզվառելիքից տասը միլիոն դրամի յուրացում է կատարել:
Մենք չկարողացանք մանդատների և Սերգեյ Բագրատյանի վերաբերյալ պատասխան ստանալ, որովհետև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և Երևանի ավագանու ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանի հեռախոսները համառորեն լռում էին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ է խայտառակ որակել ընտրությունները, բայց և կարծիք է հայտնել, որ չեն հրաժարվի մանդատներից:
«Բարև, Երևան» դաշինքը ոչ միայն պետք է ներկայացնի դաշինքը, այլ, ինչպես 2007-ից հետո էր, երբ «Ժառանգությունն» էր ներկայացնում ընդդիմությունը խորհրդարանում, այնպես էլ այսօր դաշինքը պետք է ներկայացնի ընդդիմությունը ավագանիում»,- կարծիք է հայտնել «Բարև, Երևան» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանն էլ, ճիշտ այնպես, ինչպես ընտրություններից առաջ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, մեղադրում է ընդդիմությանը չմիավորվելու համար: Բայց, ինչպես Վահան Հովհաննիսյանը, պարոն Մարտիրոսյանն էլ է մոռանում, որ մի ընդդիմադիր ուժ էլ իրենք են և, անցած տարիների ընթացքում այլ ընդդիմադիրների հետ «պատմական» պահերին միավորվելու փոխարեն, իրենք էլ իրենց ամբիցիաներն են ի ցույց դրել: Հայ ազգային կոնգրեսի հետ մերթ միանալու, մերթ աղմկոտ տարաձայնություններով հեռանալու բազմաթիվ դեպքերը՝ հապացույց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ