Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»

«Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»
26.04.2013 | 17:27

Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի պաշտոնակատարի, առաջարկում է փոփոխություններ մտցնել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, ինչի շուրջ օրերս ԱԺ լսումներ էին կազմակերպվել: Սակայն շատերը պնդում են, որ նման օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա: irates.am –ի հետ ճեպազրույցում «Զինվոր» ՀԿ-ի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը, ով ավելի հայտնի է «Մարոզ» մականվամբ, նման օրենքի կարևորություն դեռևս չի տեսնում:
-Դուք տարբեր զորամասերում եք լինում, շա՞տ եք հանդիպել այնպիսի զինվորների, ովքեր զենք չեն վերցնում հանուն իրենց հավատի ու ընդհանրապես «այլընտրանքային ծառայության» են ձգտում:
-Ես չեմ տեսել նման զինվորների մեծ քանակություն: Արդյոք օրենքն ընդունելով, հակառակ երևույթի ականատես չե՞նք լինի, այսինքն, հնարավոր է նման զինվորների քանակը մեծանա: Ընդհանուր առմամբ, ողջունելի է օրենքի այս մոտեցումը, բայց մտածելու տեղիք է տալիս, արդյոք շատերը չե՞ն դիմի այս քայլին:
-Ըստ էության, Դուք ևս օրենքի հրատապությունը չեք տեսնում:
-Այո, որովհետև նման խնդիր չունենք: Ոչ չորս հարյուր քառասուն հոգու հետ է կապված, ոչ էլ դրանից ավելիի, որ այլընտրանքային ծառայության մասին մտածենք: Քանի որ ունենք դարանակալված թշնամի և առաջին գծում զինծառայողների խնդիր, իմ մտահոգությունը հիմնականում երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ և սոցիալապես անապահով զինվորների` բնակավայրից ծառայության հեռավորության հարցն է: Նրանց ծառայության համար սահմանել ենք հարյուր հիսուն կմ, որից պիտի օգտվեն այն դեպքում, եթե տանը չունեն քույր և եղբայր: Սա այն դեպքում, երբ այս օրենքը հնարավորություն է տալիս աշխատավարձի և այլընտրանքային ծառայության հնարավորություն: Չի կարող սա մայրաբար մտահոգվելու առիթ չտալ:
-Դուք տարիներ շարունակ Հայաստանի տարբեր զորամասերում եք լինում: Դրական տեղաշարժեր արձանագրե՞լ եք:
-Մարտի քսանվեցից մինչև ապրիլի յոթը ներառյալ եղել ենք պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում: Միանշանակ դրական դինամիկա կա:
-Իսկ ի՞նչ խնդիրներ կան:
-Հիմնականում զինծառայողները կարոտի հարցն են նշում, հետո տեղանքին ծանոթ չլինելու: Բանակ-հասարակություն կապի ընդլայնման խնդիր ևս ունենք: Երբ տասն օր զինծառայողի հետ շփվում ես, նրա մոտ վերականգնվում է բարոյահոգեբանական վիճակը, մեծանում է հայրենիքի հանդեպ սերը:
-Վերջին տարիներին բանակում կատարված սպանությունները, ինքնասպանությունները, տխուր միջադեպերը, Ձեր կարծիքով, ինչի՞ հետևանք են:
-Ցավոք, վերջին դեպքերը ու մասնավորապես, երբ հայոց բանակում ինքնասպանության վարկածն է առաջ քաշվում, ինձ լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: Եթե կարողանանք հասնել նրան, որ բանակում միմյանց նկատմամբ ներողամտություն լինի, ամեն ինչ հարթ կընթանա: Եթե հակառակորդի գնդակից ընկնի, զոհվածի մայրը հպարտ կքայլի ու կասի` բալես ընկավ հայրենիքի պաշտպանության համար: Բայց որ տասնութ տարի պահելուց հետո ծնողը իր զավակին հետ «չի ստանում», ողբերգությունը շատ մեծ է լինում, էլ ավելի, երբ պարզվում է, որ ինքնասպանության վարկածն է շրջանառվում: Բանակում շատ աշխատանքներ ունենք անելու, որ զինվորների մեջ սերմանենք միմյանց հանդեպ ներողամտություն:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ