ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ ո՞րն է ԲՀԿ-ի պաշտոնական գիծը

Իսկ ո՞րն է ԲՀԿ-ի պաշտոնական գիծը
18.04.2013 | 17:12

Սերժ Սարգսյանի երդմնակալությունից գրեթե տասն օր անց էլ լրագրողական հանրությունն ուզում է պարզել՝ ԲՀԿ-ն շարունակում է մնալ այլընտրա՞նք, դառնում է ընդդիմությո՞ւն, թե՞ շարունակում է մուկն ու կատու խաղալ ՀՀԿ-ի հետ:
ՀԱԿ համակարգողից ՀԱԿ փոխնախագահ դարձած Լևոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, չի շնորհավորել, Գագիկ Ծառուկյանն էլ չի շնորհավորել նրան, իսկ ԲՀԿ-ից մասնակցած գործարարներն էլ կուսակցության պաշտոնական գծից շեղվածներն են:
Հիմա հարց է ծագում՝ երբ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Երևանի ավագանու ընտրություններում ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն է մասնակցում Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, արժանանալով լրագրողի՝ «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» հարցադրմանը, սա շեղվե՞լ է նշանակում կուսակցության պաշտոնական գծից, թե՞ ոչ: Եթե շեղում է, ուրեմն չեն բացառվում, չէ՞, նման շեղումներն այն բանից հետո, երբ Գուրգեն Արսենյանը հայտնվի Երևանի ավագանիում: Այդ դեպքում ինչպե՞ս են վարվելու կուսակցության պաշտոնական գծին հավատարիմ մնացողները «գծից շեղվողների» հետ: Փորձելու են դարձի՞ բերել:
Իհարկե, հայ իրականությանը բնորոշ ու տիպիկ է, երբ իրեն այլընտրանք հռչակած քաղաքական ուժի փաստաբանությամբ ստիպված է զբաղվել ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը: Բնորոշ է, բայց շատ տխուր:
«Այլընտրանքը» շարունակում է լռել՝ չբարձրաձայնելով, թե ում և ինչին է այլընտրանք: Փոխարենը ԲՀԿ-ի պաշտոնական հայտարություններին անդրադառնում են և մեկնաբանում այլ քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք ջանադիր կերպով ձգտում են մյուս օլիգարխներից ոչնչով չտարբերվող Գագիկ Ծառուկյանից կերտել «ազգասեր բուրժուայի» կերպար: Իսկ նա ուզո՞ւմ է դառնալ բուրժուա՝ հարցրեք իրեն: Գուցե անկեղծության ինչ-որ պահի պատասխանի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ