ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաղթող խաղաքարտ՝ շահող «ֆիշկաներով»

Հաղթող խաղաքարտ՝ շահող  «ֆիշկաներով»
16.04.2013 | 13:04

«Երբ ընտրություններից առաջ ձեզ գրոհում են տարբեր նկուղներից, ցնծացեք, ձեզ հաղթանակ է սպասում» (Ուինսթոն Չերչիլ)

Այսօր հիրավի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ այն կուսակցությունը, որը ոմանց համար հասկանալի, իսկ ոմանց համար՝ ոչ, մոտ երկու տարի առաջ գրեթե մոռացության էր մատնված, այսօր տարբեր ուժերի կողմից դարձել է գլխավոր թիրախներից մեկը : Դեռ Երևանի ընտրությունները «օֆիցիալ» չհայտարարված, տարբեր սոցիոլոգական հարցումները վկայում էին, որ ՕԵԿ-ն այս ընտրություններում լինելու է ֆավորիտների շարքում: Սակայն կապել այս փաստը ՕԵԿ-ի նկատմամբ ՀՀԿ-ի բարյացակամ վերաբերմունքի հետ, ոչ միայն սխալ, այլև անհեռանկարային մտածելակերպ կլիներ: Հարց է առաջանում, իսկ ի՞նչն է պատճառը, չէ՞ որ նրանք, որոշ կուսակցությունների նման, «բյուջե» չունեն, չէ՞ որ, լինելով կոալիցիայի անդամ, չեն ստանում ընդդիմադիրների համար միշտ պատրաստի որոշակի ձայներ: Հարցը, իրոք, մտորելու տեղիք է տալիս, իսկ պատասխանը, զուտ իմ դիտարկմամբ, հետևյալն է:
• Ցուցակի 1-ից 3-րդ տեղերն ընտրված են շատ ճիշտ: Որպեսզի հոդվածը շատ ծավալուն չլինի, անդրադառնանք միայն Արմեն Երիցյանին: Ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին, կարծում եմ, կարիք չկա գնահատական տալու, քանզի կարելի է ասել, որ անձամբ նրա կողմից նոր եվրոպական որակ ստացած արտակարգ իրավիճակների նախարարությունն ուղղակի վեր է ամեն տեսակի մեկնաբանություններից: Նա հասցրել է վերոհիշյալ նախարարությունը այն մակարդակին, որ մենք նույնիսկ օրինակ ենք ծառայում շատ զարգացած երկրների համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կառուցվածքով այնպիսին է, որ նրանում ներգրավված են բոլոր այն ֆունկցիաները, որոնք առկա են քաղաքապետարանում (սկսած ենթակառուցվածքային գործառույթներից, վերջացրած կոմունալ սպասարկման ոլորտով):
• Սոցիալական ուղղվածություն. սա, թերևս, այն «խաղաքարտն» է, որով ՕԵԿ-ը միշտ աչքի է ընկել, իսկ այս խաղաքարտը միշտ իր շահող «ֆիշկաներն» ունի: Չպետք է մոռանալ, որ Երևան քաղաքում հիմնականում ապրում են ոչ թե հարուստները կամ հարուստների սանդղակին կամաց- կամաց հասնող միջին խավը, այլ անապահովներն ու «միջինները», որոնք կամաց- կամաց հատում են անապահովների սահմանը:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3251

Մեկնաբանություններ