ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոչ փոխվել է, ոչ ապաշխարել

Ոչ փոխվել է, ոչ ապաշխարել
04.04.2013 | 16:41

Հերթական անգամ լրատվական կայքերից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանում նպաստներ է բաժանում` 5000-10000 դրամի տեսքով: Թե ինչու է պարզ ընտրակաշառքը ներկայացվում որպես նպաստ՝ դա ԲՀԿ-ի խնդիրն է, որը ներկայանում է որպես այլընտրանք, բայց այդպես էլ չի կարողանում դառնալ ընդդիմադիր ու անընդհատ դոփում է կիսահղի վիճակում:

Իհարկե, եթե մեր իշխանություններն ու իրավապահ մարմինները նախանձախնդիր լինեին ընտրակաշառքը, որպես քրեորեն մերժելի երևույթ դատապարտելուն և վաղուց բռնած լինեին ընտրակաշառք բաժանողի ձեռքը, հիմա այդպես բացահայտ ընտրակաշառք բաժանողներ չէին լինի: Չէին գտնվի նաև այնպիսի «ընդդիմադիր» գործիչներ, որոնք իշխող մի կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը, կաշառք բաժանելը կդապարտեին, իսկ մյուսի՝ նմանատիպ գործողությունների վրա աչք կփակեին: Մենք, իհարկե, տեսել ենք, թե ինչ ճակատագրի են արժանանում այն ընդդիմադիր քաղաքացիներն ու կուսակցական գործիչները, որոնք կոալիցիաների մեջ չեն մտել-դուրս եկել, չեն կարողացել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը ձևավորել և հետո որպես այլընտրանք ներկայացել: Մենք տեսել ենք, որ եթե քաղաքական գործիչն իսկապես ընդդիմադիր է լինում, նրա ոչ մի գործունեություն իրավապահ մարմինների աչքից չի վրիպում: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ ասենք իր կուսակցական ընկերոջը կուսակցության գրասենյակի ծախսերի համար գումար է տալիս:
Ու հիմա իրոք զավեշտալի իրավիճակ է ստեղծվում, երբ մեկին ուզում են ամեն կերպ որպես ընդդիմադիր ներկայացնել, և ինչ-որ մի պահի նա հիշեցնում է, որ ինքը նույնն է: Ոչ փոխվել է, ոչ ապաշխարել: Հասարակության աչքում, իհարկե, ոչ թե իր հետ բանակցող, քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերող սուբյեկտների աչքում, որոնք ոչ միայն չորս-հինգ տարվա վաղեմության անցյալն են մոռացել, այլև՝ ներկայի վրա են ուզում համառորեն աչք փակել:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 3009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ