ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԺՈՒԿ-ը` «Բարև, Երևան»-ում

ԺՈՒԿ-ը` «Բարև, Երևան»-ում
22.03.2013 | 17:28

Չնայած «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն անդամակցել է Հայ ազգային կոնգրես դաշինքին, սակայն կուսակցության առանձին անդամներ, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղ են գտել «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում: ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ՀԱԿ-ին անդամակցած ցանկացած կուսակցություն ազատ է այլ կուսակցությունների և դաշինքների հետ համագործակցելիս: Ինչ վերաբերում է ՀԱԿ դաշինքին, ապա Մանուել Գասպարյանը հիշեցրեց, որ ՀԱԿ անդամ կուսակցությունները սպասում էին նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության ձևավորմանը, այդ իսկ պատճառով հետաձգել էին քաղխորհրդի նիստերի հրավիրումը: Իսկ քաղխորհրդի նիստերի ժամանակ ցանկացած հարցի լուծում էր տրվում կոնսենսուսով: Առ այսօր ՀԱԿ անդամ կուսակցությունները, ըստ մեր զրուցակցի, գտնվում են անորոշության մեջ, և դա է պատճառը, որ իրենք ակտիվ գործունեություն չեն ծավալում: Ինչ վերաբերում է «Բարև, Երևան»-ին, ապա Մանուել Գասպարյանն ակնկալում է, որ իրենք Երևանի ավագանիում կկազմեն մեծամասնություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ