ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲՀԿ-ն` «կոլցոյի» մեջ

 ԲՀԿ-ն` «կոլցոյի» մեջ
22.03.2013 | 00:55

Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ այս երկու օրը: Չէ, նկատի չունենք, որ Սերժ Սարգսյանը վերցրեց և ուղիղ «գծով» ՀՀԿ գործարարների մասով ասաց` թող հլը մյուս կուսակցությունները գան-հասնեն ՀՀԿ-ին, նոր կխոսենք խորհրդարանում գործարարների ներկայացվածության մասին. «սուտի» բարեգործություններով բանի չես հասնի, իրական բարությունն ու բարեգործությունը բոլորովին այլ են. այդ չարությամբ գնում են խորհրդարան և իրենց խնդիրն են համարում առավոտից իրիկուն չարախոսելը:
Հասկացա՞ք, թե՞ մեկնենք «առակը»: Այո, ուղիղ հասցեով «գծի» մեջ էին ԲՀԿ-ն ու պարոն Ծառուկյանը` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կուսակցության, իսկ համատեղությամբ նաև ֆրակցիայի նախագահ: Երբեք ԱԺ նիստերին չմասնակցած: Այս պահին Դուբայում գտնվող: Երբ կրկին մեկնարկել է ԱԺ քառօրյան: Եվ կրկին` առանց նրա: Զի նա կարևոր գործերով հանգստանում է Դուբայի «պլյաժում»:
ՈՒ քանի որ ԲՀԿ-ն չի կարող «դիվիդի» շահել խորհրդարանական ամբիոնն օգտագործելով Րաֆֆու դեմ` քննադատելով նրան, ում նկատմամբ, ի դեպ, ահավոր «նեպրիյազն» ունի, որքան էլ «փարոն Օսկանյանն» ու յուր «Սիվիլիթասը» ստվերային լուրջ աջակցություն են ապահովում Րաֆֆու համար թե՛ Ազատության հրապարակում, թե՛ ընդհանրապես:
Քանի որ ԲՀԿ-ն չի կարող խորհրդարանական ամբիոնն օգտագործել, իր իմիջը բարձրացնել Սերժ Սարգսյանի դեմ (չնայած քվեարկեց վերջինիս ինաուգուրացիայի «դեմ») և ասել` յա՜, չհասկացանք, էդ ո՞վ է չարախոսողը, «չարախոսելը լրջագույն խնդիր ա դառել էս հասարակության համար, որի դեմ պայքարի առաջամարտիկը հենց ԲՀԿ-ն է», և այդպես շարունակ:
ԲՀԿ-ն պիտի էլի զբաղվեր սիրելի զբաղմունքով, խորհրդարանական ամբիոնը «վերցներ» և լայն հասարակությանը ներկայանար վարչապետ Տիգրան Սարգսյանի «միջոցով»: Մանավանդ որ, պատճառ էլ կար, էն էլ` «два в одном». այն է` վերջինս պաշտոնանկ չի արվում` ի փառս ԲՀԿ պայքարի ու նրա «հետևում» արդեն քանի տարի անխոնջ գործող ու դեռ գործելիք «ականջների». այդպիսով «ապտակելով» այդ ականջներին և «հասարակությանը»:
Բայց, արի ու տես, որ էս անգամ վարչապետանոցից մի էնպիսի պաշտպանական էսկադրիլա ներմուծվեց խաղի մեջ, որ` «Չալոն մնաց զարմացած»:
Ասել է` կոստյումավորված, նանո-քաղաքակիրթ պահվածքով վարչապետն ու յուր «սարատնիկները», որ միշտ աչքի են ընկել լոյալ պահվածքով, ասել են` «ребята, давайте жить дружно», երբեք կոշտ հակադարձում չեն արել, Սերժ Սարգսյանի ասուլիսից, դրան հաջորդող ԲՀԿ-ական անցուդարձից, «ապտակներից» հետո, մեկ էլ ու` «տուր թե կտաս…», հասկացաք. մի այնպիսի ինքնապաշտպանության ու պաշտպանության գնացին, ընդ որում, կիրառելով հետաքրքիր «մարշալ-պլան» ու արսենալ առ այն, որ եթե դուք մեզ, ապա մերոնք` ձեր ղեկավարին։ ՈՒ վիրտուալ դաշտը հեղեղվեց առ այն, որ Աբովյանում ֆեոդալական կարգեր հաստատելու քսանամյակի առթիվ այստեղ արձանագրվել են արտագաղթի «լավագույն» տեմպերը, որ փոքր ու միջին բիզնեսի շահերից խոսող կուսակցության լիդերի դեպքում արձանագրվել է դրսի գործարարներին «քաշելու» անչափ լուրջ ու «կուրիոզ» դեպք, որի առնչությամբ այս պահին դատական գործ է քննվում, որ… և այդպե՜ս շարունակ:
Ինչից կարող ենք եզրակացնել.
ա) ՀՀԿ-ն նոր կառավարության, Երևանի ավագանու ընտրությունների այս փուլում օգտվելու է բոլոր կարգի գործիքակազմերից` կիրառելով թե՛ ինքնապաշտպանական, թե՛ հարձակողական տեխնոլոգիաները, որովհետև թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ դիմացինների համար իրենց հորդորները` «ребята, давайте жить дружно», «ձայն բարբառո յանապատի» են:
բ) Բացի վիրտուալ, տեղեկատվական պատերազմից, կիրառվելու են նաև այլ գործիքակազմեր` ի տեղի, ի ժամի, ի անհրաժեշտության:
Ինչպիսի՞ք: Այս մասին` վերջի՜ն դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ