Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«ԲՀԿ ղեկավարը երբեք չի ճնշել»

«ԲՀԿ ղեկավարը երբեք չի ճնշել»
22.03.2013 | 00:49

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)

-Խորհրդարանում օլիգարխներ կա՞ն:
-Չգիտեմ, փնտրում ենք, հլը որ չենք գտնում:
-Ինչպե՞ս եք փնտրում:
-Ասենք` պատգամավորական որոնումներ ենք կատարում, հարցումներ և, ճիշտն ասած, չենք կարողանում հայտնաբերել փաստաթուղթ, որ թիվ ներկայացնի:
-Փաստաթղթի՞ն եք հավատում, թե՞ խորհրդարանի հայտնի դեմքերի ներկայությանը:
-Իհարկե: Ճիշտն ասած, հարցի իմաստը չեմ հասկանում, ինչ ասել է օլիգարխ:
-Բացատրություններից մեկն էլ այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են:
-Իսկ Ձեզ ի՞նչ ա թվում: Օրինակ, ես նախկինում եղել եմ բիզնեսմեն, հիմա էլ ունեմ փոքր բիզնես: Ձեզ ի՞նչ ա թվում, այսքան ժամանակ խորհրդարանում եմ, տեսել ե՞ք մի օրենքի նախաձեռնություն, որ իմ կամ մեր օգտին ենք արել: Մտածենք` վա՜յ, ինչ անենք, որ մեզ համար լավ լինի, մեր գործերը լավ լինեն:
-Անձամբ Ձեր առումո՞վ չի եղել, թե՞ ընդհանրապես:
-Կարող է և բիզնեսի մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ մարդիկ եկել են ստեղ, որ իրենց բիզնեսներին տիրություն անեն, իրենց անձնական հարցերը լուծեն: Ոչ մեկն իրեն թույլ չի տա օրենքի նախագիծ բերի, որ իր գործերը լավ գնան:
-Ամեն ինչ վերևներում են որոշում:
-Չէ՛, ի վերջո, դնում ենք, քննարկենք, չէ՞: Ես մեկ այլ բանի վրա եմ զարմանում. արդյո՞ք այստեղ ընդունված օրենքները ժամանակավրեպ չեն: Գուցե շատ լավն են, բայց ոչ մեր կարգավիճակով երկրի համար:
-Եթե այդպիսի օրենքներ են ընդունվում, ԲՀԿ-ն ինչո՞ւ չի ըմբոստանում:
-Իսկ ո՞վ ասաց, թե չի ըմբոստանում: Ըմբոստանում է այնքանով, որքանով ձայնի իրավունք ունի: ՈՒրիշ ձևով ո՞նց կարող է: ԲՀԿ-ն հստակ ասում է իր դիրքորոշումը:
-Օրինակ, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության անցկացման որոշման նախագծին ԲՀԿ-ն ինչո՞ւ «ձեռնպահ» քվեարկեց:
-Ոչ մի խնդիր չկա: Նախագահը բոլորիս նախագահն է: Ի՞նչ է նշանակում «դեմ» կամ «կողմ»: Միևնույն է, թե որտեղ կլինի ինաուգուրացիան, եթե որոշել են այդտեղ, թող լինի այդտեղ: Եթե որոշեն մեկ այլ տեղ, թող էնտեղ լինի: «Ձեռնպահ» ի՞նչ է նշանակում, միևնույն է, որտեղ կլինի:
-Քաղաքական իրավիճակները գնահատելիս ևս ԲՀԿ-ն երբեմն շա՜տ «ձեռնպահ» է:
-Դրա մասին խոսվել ու ասվել է:
-Այսի՞նքն...
-Չեմ կարծում, որ կրկին ԲՀԿ-ի տեսակետը բարձրաձայնելու անհրաժեշտություն կա:
-Պատկերացրեք, որ կա:
-Հիմա այլընտրանքային ենք և ունենք մեր դիրքորոշումը, այսինքն` իշխանություն չենք, ոչ էլ ընդդիմություն:
-Այլընտրանքը ո՞րն է, ինձ կբացատրե՞ք:
-Մենք մեր բոլոր շարժումների մեջ ազատ ենք: Եթե կառավարությունը նորմալ օրենք է բերել, ինչո՞ւ պիտի դեմ քվեարկենք: Իսկ եթե վատ օրենք է, ինչո՞ւ պիտի պարտադրված «կողմ» քվեարկենք: Լավ, մի հարց էլ ես տամ. ասում եք` ԲՀԿ-ականները խուսափում են հարցերին պատասխանելուց, ինչո՞ւ:
-Երևի վախենում են:
-Ինչի՞ց, ումի՞ց:
-Երևի ԲՀԿ ղեկավարի ճնշումներից (կամ էլ նրա առյուծներից):
-ԲՀԿ ղեկավարը երբե՛ք չի ճնշել:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ