Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պետբյուջեի 27 %-ը սոցոլորտինն է

Պետբյուջեի  27 %-ը սոցոլորտինն է
13.11.2012 | 12:35

Չնայած վերջին 4-5 տարիներին կառավարության կողմից իրականացվող քայլերին, այնուհանդերձ, երկրում սոցիալական դժգոհությունն ավելանում է, ինչն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսական իրավիճակով։ Բնականաբար, 2009-ից Հայաստան ներթափանցած միջազգային գլոբալ ճգնաժամը չէր կարող իր ազդեցությունը չթողնել մեր երկրի սոցիալ-տնտեսական գործընթացի վրա։ Սրա արդյունքում Հայաստանում դադարեցվեցին մի շարք միջազգային ծրագրեր, որոնք ուղղված էին սոցիալական ոլորտի զարգացմանը։ Չնայած այս հանգամանքին, պաշտոնապես նշվում է, որ ճգնաժամի տարիներին սոցիալական ոլորտի ծրագրերը չեն կրճատվել, ինչը մի փոքր զարմանալի է, քանի որ գլոբալ ճգնաժամի պայմաններում և դրանից հետո ստեղծված իրավիճակը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ոլորտի վրա։ Ինչևէ, ԱԺ-ում ավարտվեցին 2013-ի պետբյուջեի` երկրի տնտեսական կարևոր փաստաթղթի, քննարկումները։ Եվ այս պահին, կարծում ենք, կարևոր է ճշտել` պետբյուջեի նախագծով հատկացված գումարները սոցոլորտում կլուծե՞ն այն խնդիրները, որոնք չլուծվեցին 2012-ին։ Այս և էլի մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ։

-Սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումը 2013-ի պետբյուջեով կազմում է ընդհանուր բյուջեի 27 %-ը,- նշեց նախարարը։- Ասել է` ծախսերի շուրջ մեկ երրորդը հատկացվել է ոլորտի խնդիրների լուծմանը, ինչպես արվեց և 2012-ին։ Իհարկե, շատ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար պահանջվում են շատ ավելի մեծ գումարներ։ Այս առումով, եկող տարվա պետբյուջեի նախագիծը հիմնականում տարբերվում է նրանով, որ կարողացանք նախորդ տարիների հատկացված միջոցների շրջանակներում ծրագրերի հասցեականությունը բարձրացնելու հաշվին չպակասեցնել ծախսերը։ Սա արվեց չնայած այն բանին, որ պետբյուջեում ոլորտին հատկացվող միջոցները որոշ չափով նվազեցին։ Ընդհանրապես, հասցեականությունն ավելացնելու գործընթացը շարունակական է լինելու և ինչ-որ չափով մեր քաղաքականության առանցքային մասն է։ Եվ արդեն հաջորդ տարիներին հատկացվող միջոցների ավելացման հաշվին սոցիալական պաշտպանության ոլորտում մեծ ծրագրեր կիրականացվեն։
-ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ կառավարությունը նշեց հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել բյուջեի կատարողականի վրա։ Բնականաբար, այդ ռիսկերն ուղղակիորեն ազդեցություն կունենան սոցիալական ծրագրերի վրա։ Հաշվարկվա՞ծ են այդ ռիսկերը, և նախապես ծրագիր մշակվե՞լ է դրանց ազդեցությունը մեղմելու համար։
-Եթե մենք հաշվի առնենք այն փաստը, որ 2009-2010 թթ. գլոբալ ճգնաժամի տարիներին որևէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, անգամ ավելին` 2009-ին սոցոլորտին հատկացվող միջոցներն ավելացան, ապա սա փաստում է, որ ոլորտը գտնվում է կառավարության հռչակած գերակայությունների շրջանակում։ Եվ ես համոզված եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները չեն կրճատվի։
-Աղքատության հաղթահարման կայուն զարգացման ծրագիրը դադարեցվեց երկու տարի առաջ։ Արդյո՞ք դա չազդեց ոլորտի վրա։
-2008-ին աղքատության հաղթահարման կայուն զարգացման ծրագիրը հաստատվելուց հետո աշխարհում առաջացավ մի նոր իրավիճակ` ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված։ Այդ ժամանակահատվածում անորոշությունները շատ էին, իսկ որոշակիությունները` քիչ։ Դրա հետ մեկտեղ, տարբեր երկրներում ծրագրերը պլանավորում էին կարճ ժամանակահատվածի համար, և երկարաժամկետ ծրագրերից փորձում էին հեռու մնալ։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, և կառավարությունում մշակվում է սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր, որի քննարկումը, կարծում եմ, մինչև տարեվերջ կկայանա։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ