ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ դնել քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումներին։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բոսնիա և Հերցեգովինա կատարած իր այցելության ընթացքում։
«Մենք համաձայն ենք ԵԱՀԿ դիտորդների կարծիքին այն մասին, որ կիրակի Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները հետընթաց էին ժողովրդավարության չափանիշներից։ Սա նահանջ էր նախորդ խորհրդարանական և 2010թ. նախագահական ընտրություններից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա խիստ մտահոգություն է հայտնել քաղաքական հակառակորդների, այդ թվում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին անհապաղ դադարեցնել ընտրական հետապնդումները և ընդդիմադիրների ձերբակալությունները։