«Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է Վրաստանի նոր կառավարության ամբողջական կազմը։
Մամուլի ասուլիսում վարչապետի 56-ամյա թեկնածուն տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարի պաշտոնում ներկայացված է տնտեսագետ Նոդար Խադուրին, էկոնոմիկայի նախարարի թեկնածուն գործարարության ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող Գեորգի Կվիրիկաշվիլին է, փախստականների հարցերով նախարար՝ Դավիթ Դարախվալիձեն, Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար՝ Դավիթ Նարմանիան, բնապահպանության նախարար՝ Խաթունա Գոգոլաձեն, առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար՝ Թսիլիսիում հայտնի բժիշկ Դավիթ Սերգիենկոն, կրթության նախարար՝ Գեորգի Մարգվելաշվիլին և այլն։