Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմադ աս Սաբահը ընդդիմության պահանջով լուծարել է խորհրդարանը` հաղորդել է Քուվեյթի պետական հեռուստաընկերությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկազմակերպվեն 60 օրում` ինչպես նախատեսում է երկրի սահմանադրությունը: Քուվեյթի գործող խորհրդարանը լուծարվել էր երեք ամիս առաջ, բաց սահմանադրական դատարանի վճռով նրա աշխատանքը վերսկսվել էր: Վերջին վեց տարում այս ընտրությունները Քուվեյթում կլինեն վեցերորդը: