Այսօր Վենեսուելայում հերթական նախագահական ընտրություններն են։ Մասնակցության համար գրանցվել է շուրջ 19 միլիոն ընտրող։ Ընտրությունների անվտանգությունը կապահովի մոտ 139 հազար զինծառայող։ Թեև նախագահի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Ուգո Չավեսի և Ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի միջև։