Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը սկսել է աշխատանքները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը սկսել է աշխատանքները
20.09.2012 | 03:18

Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը, որի օրակարգում ավելի քան 150 հարց է, այդ թվում՝ կայուն զարգացման հեռանկարները, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանմանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Հատուկ անդրադարձ կլինի Սիրիայի հակամարտության խնդրին, որը ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն 20 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև իրադրությունն Աֆղանստանում, ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակման վերացումը և իրավիճակն Աֆրիկայի թեժ կետերում` Սոմալիում, Սուդանում, Մալիում:

Դիտվել է՝ 4915

Մեկնաբանություններ