Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Պայթյուն և զոհեր՝ Մեքսիկայի նավթային ընկերությունում

Պայթյուն և զոհեր՝ Մեքսիկայի նավթային ընկերությունում
20.09.2012 | 03:16

Մեքսիկայի պետական նավթային Pemex ընկերությունում գազի պայթյունից ավելի քան 26 մարդ է զոհվել։ Պայթյունի պատճառը մինչ այժմ անհայտ է։ Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել գազապահեստարանում։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և փրկարար ծառայությունները, դադարեցվել է Մոնթերեյ-Ռեյնոսա մայրուղու երթևեկությունը: Օգնության են եկել բանակային ստորաբաժանումները:

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ