Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սիրիական հողի թշնամիները կհավասարեցվեն հողին

Սիրիական հողի թշնամիները կհավասարեցվեն հողին
26.07.2012 | 13:55

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ թշնամիները փաստացի պատերազմում են Սիրիայի դեմ, սակայն Սիրիայի ժողովուրդն ու նրա բարեկամները թույլ չեն տա գահընկեց անել ներկա իշխանություններին: Գեներալը կարծում է, որ Սիրիայի բարեկամներից դեռ ոչ ոք իր ուժերը չի ներդրել այդ հակամարտությունում, սակայն եթե դա տեղի ունենա, թշնամիները կստանան վճռական պատասխան: «Դա մասնավորապես վերաբերում է արաբական ատելի տիրակալներին: Սիրիական հողի թշնամիները կհավասարեցվեն հողին, իսկ Սիրիայի ժողովուրդը վրեժխնդիր կլինի ԱՄՆ-ից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից ու Կատարից: Ես իրանցի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքական գործիչներից լսել եմ մի շարք կոշտ հայտարարություններ` հասցեագրված հենց արաբական միապետություններին, որոնք փաստացիորեն գլխավոր հակառակորդներն են»,- ասել է Մասուդ Ջազայերին:

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ