Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Իրանը և Ադրբեջանը կարգավորո՞ւմ են հարաբերությունները

Իրանը և Ադրբեջանը կարգավորո՞ւմ են հարաբերությունները
13.07.2012 | 20:13

Ռազմական դաշինքներին չմիացած 120 երկրների շարժման անդամները հանդիպելու են Թեհրանում: Հակառակ իրանաադրբեջանական հարաբերություններում որոշալի լարվածությանը` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում փոխանցել է ԻԻՀ կրթության նախարար Համիդռեզա Հաջիբաբան: Ալիևը ընդունել է հրավերը` իբրև շարժման անդամ երկրի նախագահ:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ