Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Եվ ոչ մի կողմը չի որոնում զոհված օդաչուներին

Եվ ոչ մի կողմը չի որոնում զոհված օդաչուներին
27.06.2012 | 13:49

Թուրքիայի վարչապետ Էրդողանը խորհրդարանում հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը չի դիտարկում` ի պատասխան հունիսի 22-ին իր RF-4E կործանիչի ոչնչացման, այլ կենտրոնանալու է կարգավորման դիվանագիտական ճանապարհների վրա, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցի իր ճիշտ լինելը և ակտիվացնի արտաքին քաղաքական ջանքերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու համար: Այդ որոշումն է ընդունել Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գործադիր կոմիտեի նիստում:
Սիրիան պնդում է, որ հետախուզական ինքնաթիռը խփվել է իր օդային տարածքում` նախազգուշացումից հետո, Թուրքիան փորձում է ապացուցել, որ ինքնաթիռը ոչնչացվել է միջազգային օդային տարածքում և միայն խփվելուց հետո են բեկորները հայտնվել սիրիական տարածքում:

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ