«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հուլիսի 1-ից Կիպրոսը կստանձնի Եվրամիության նախագահությունը

Հուլիսի 1-ից Կիպրոսը կստանձնի Եվրամիության նախագահությունը
11.06.2012 | 00:03

Հուլիսի 1-ից Կիպրոսը ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին մամուլի ասուլիսում, որին ներկա են եղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշտոնը և Եվրամիության ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտարարել է, որ Անկարան չի ճանաչելու Կիպրոսի նախագահությունը և շարունակելով տարածաշրջանային կազմակերպության հետ համագործակցությունը, չի մասնակցելու ոչ մի միջոցառման, որը կղեկավարի Կիպրոսի ներկայացուցիչը: Թուրքիան դեռ անցյալ դարից սկսել է Եվրամիության անդամակցության պաշտոնական գործընթացը, սակայն առանց էական առաջընթացի: Խոչընդոտներից մեկը Կիպրոսի կարգավիճակի հարցն է: Թուրքիան չի ճանաչում 2004 թվականից Եվրամիության լիիրավ անդամ Կիպրոսի Հանրապետությունը` մնալով աշխարհում միակ երկիրը, որ ճանաչել է Կիպրոսի թուրքական հանրապետությունը:

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ