Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Սրանք ամենապիղծ ձևով ստում են հանրությանը

Սրանք ամենապիղծ ձևով ստում են հանրությանը
21.06.2024 | 14:25

Ադրբեջանի հաջորդող պահանջներից է ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի փոփոխությունը՝ըստ իրենց ճաշակի. սա, կարծում եմ, բոլորին հայտնի է:

Կհիշեք, երբ այդ պահանջը նետվեց դաշտ՝ սկզբում որպես զուտ հետախուզական խայծ, հանրության տրամադրությունները ստուգելու նպատակով, միանգամից փրփրաբերան դուրս եկան եթերներ, Սահմանադրության փոփոխությանը (թուրքերի ճաշկով) անվերապահ աջակցեցին շիրիմյանը, զավենիչը, բաբաջը, կզմալը և սրանց մերձակա մանր ու միջին եղջերավորները:

Այժմ, իբրև թե ԵՄ-ին անդամակցելու նպատակով, հանրաքվե են նախաձեռնել. սրանք ամենապիղծ ձևով ստում են հանրությանը, ամենաստոր եղանակով գայթակղում են երիտասարդությանն ու հանրությանը՝ Եվրոպա, բարեկեցիկ կյանք…

Իհարկե, հանրաքվեյով անհնար է անդամակցել ԵՄ-ին, դա հեքիաթ է, նպատակը Սահմանադրությունը Ադրբեջանի ու Թուրքիայի ճաշակին համապատասխանեցնելն է, որը հանրաքվեից հետո կամ մեկ փաթեթում՝ հանրաքվեի հետ միասին, կկորզեն այս անգրագետ հանրությունից: ԵՄ-ին կեղծ անդամակցությունը հաստատ սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն կունենա, արդյունքում կփոխվի Սահմանադրությունը, իսկ Եվրոպայի միֆը կմնա փշալարերից կախված:

Հիշեցման կարգով. ԵՄ-ին «անդամակցող» ՀՀ-ն դեռևս ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է, 102-րդ ռուսական ռազմաբազա կա, վերջերս էլ ՈՒկրաինայի հարցով Շվեյցարիայում ամփոփիչ հռչակագիրը ԵՄ գնացող ՀՀ-ն չի ստորագրել և այլն:

Հ.Գ. Հավատացեք՝ մեզ թշնամի պետք էլ չի, ներքին տականքը լրիվ հերիք է:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ