ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արևաշող դաշտեր

Արևաշող դաշտեր
29.07.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 29

Տեր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին, Քո մեծ

գթությամբ բժշկիր ամենքիս:

Մի՛ կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ թագավորությունը: Կան նաև արևով ողողված դաշտեր, որտեղով անցնող մարդկանց քայլերն ու սրտերը Ինձ ճանաչելու հիացումն են ապրում: Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ ու ուղեկիցներ մտերիմ. մի խոսքով` հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ թագավորության դեմ:

Արքայություն տանող ճանապարհները բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն: Ամեն ինչ Ինձ թողեք: Ե’վ ճանապարհի ընտրությունը, և’ առաջնորդելը` այդ ճանապարհին; Իսկ երբ առավոտի արեգակն իր լույսը բացելով սփռի, ընդունեք այն զվարթությամբ:

Անգամ հոգևոր աշխարհի մեջ, գնահատանքն ու ուրախությունը` արդյունք են իրար հակառակ փորձառության: Տանը ճարճատող վառարանը ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով: Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը.

«Աստված երբե՛ք թույլ չի տա, որ ձեր փորձությունից վեր փորձության ենթարկվեք, այլ` փորձության հետ կտա նաև հնարը, որպեզի կարողանաք տանել այն»:

Աշխարհն արքայություն չէ:

Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. «Բայց քաջալերվե՛ք, Ե՛ս հաղթեցի աշխարհին»: Ապրե՛ք Ինձ հետ. Հաղթական Քրիստոսի հետ, և Հաղթանակի ուրախությունն ու Խաղաղությունը ձե՛րը կլինի:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ